ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Եթե վերականգնենք մեր կամքն ու նվիրումը

Եթե վերականգնենք մեր կամքն ու նվիրումը
25.05.2023 | 21:55

Արդեն գրեթե 80 տարի Պաղեստինի արաբները կռվում են բոլոր չափանիշներով իրենցից բազմակի ուժեղ Իսրայելի դեմ: Գազայի սեկտորն ամբողջությամբ շրջափակված է Իսրայելի կողմից, որն իր ուզած պահին փակում է Գազայի սեկտորի ջուրը, գազը և այլ կենսական նշանակություն ունեցող ռեսուրսների մատակարարումը:

Պաղեստինի արաբները չեն տրտնջում, թե Իսրայելի բանակն ուժեղ է, մենք ռեսուրս չունենք կռվելու. այնտեղ չի կարող հայտնվել այնպիսի առաջնորդ, որ կասի՝ «Գազայի սեկտորը հանձնենք, հանգիստ ապրենք», իսկ ով նման բան կասի, ուղղակի գիշերը չի լուսացնի:

Պաղեստինը կռվում է աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկի դեմ, որն ունի գերժամանակակից զինատեսակներ, լավ կազմակերպված պետություն, ուժեղ բանակ, պետության թիկունքին կանգնած համաշխարհային հրեական համայնք` իր ահռելի ռեսուրսներով ու ներուժով:

Բայց Պաղեստինը չի ընկրկում, կռվում է հասանելի բոլոր միջոցներով, ընդունելի և անընդունելի կանոններով ու մեթոդներով: Այդ իսկ պատճառով ունի դաշնակիցներ, որոնք, բացի հավատքից ու կրոնից, առաջնորդվում են իրենց շահերով. Իսրայելը թուլացնելու, վնասելու և կոտրելու շահով, և այդ շահերով օգնում ու աջակցում են Պաղեստինի արաբներին:

Ասածս ի՞նչ է՝ որքան էլ մեզ համոզեն, թե մենք թույլ ենք, զենք ու բանակ չունենք, դա թշնամու ողորմածությանը հանձնվելու պատճառ չի կարող լինել: Նախ՝ մենք և´ զենք ունենք, և´ բանակ ունենք, և´ հերոս զինվորականներ ունենք, և´ հանճարեղ գիտնականներ, դիվանագետներ ունենք:

Մենք ԿԱՄՔ ու ՆՎԻՐՈՒՄ չունենք, հավատ ու համողմունք չունենք: Եթե մենք վերականգնենք մեր կամքն ու նվիրումը, մեր հավատն ու համոզմունքը մեր ուժերին և հաղթանակին, այնքան զենք ու զինվոր կունենանք, այնքան դաշնակից կունենանք, այնքան տեխնոլոգիա ու տեխնիկա կունենանք, որ ադրբեջանական բանակն ինքն իրեն կկազմալուծվի` ողնուղեղում ամուր նստած գենետիկ վախից ու սարսափից:

Ուղղակի պետք է հավատալ մեր ապագային և անբեկանելի որոշում կայացնել` չզիջել ոչ մի թիզ հայրենիք և ոչ մի պարագայում չլքել մեր տունը, մեր հողն ու հայրենիքը և չարտագաղթել՝ լավ կյանքի փնտրտուքով:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 2942

Մեկնաբանություններ