ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ժողովուրդը պետք է հասկանա, որ իրեն ղեկավար է պետք

Ժողովուրդը պետք է հասկանա, որ իրեն ղեկավար է պետք
19.01.2023 | 07:31

Ավելի քան մեկ ամիս է, ինչ տարատեսակ ու տարբեր քաղաքական ու սոցիալական խավեր ներկայացնող մարդիկ, առանց իրար հերթ տալու, գրում են, թե ինչ է պետք անել, ինչ պետք է նախաձեռնել, ում է պետք կոչ անել, ում դիմել, ումից հրաժարվել և ում ընդունել, որպեսզի բացվի Հայաստանը Լեռնային Արցախին կապող միջանցքը։ Էս բոլոր թեզերի հիմքում եթե չկա ՀՀ իշխանությունների հստակ հրաժարականի պահանջը, եթե շոուբիզնեսի գիսաստղերը դուրս են գալիս ու ասում են՝ սա քաղաքականություն չի, եթե ծռերն ասում են՝ ռուսներն են մեղավոր, եթե ուրիշներն ասում են՝ Արևմուտքն է մեղավոր և այլն և այլն, իմացեք, որ դա արդյունք ոչ մի դեպքում ու ոչ մի պարագայում չի տալու։ Ադրբեջանը մեր ատամները վաղուց է հաշվել, ու նրա ցանկացած գործողության մղիչ ուժը Հայաստանի ղեկավարության վախն է, որ կսկսվի պատերազմ։


Եթե անգամ միջանցքն ինչ-որ միջնորդություններով բացվի, ապա դրանից մեկ ամիս, կամ մի քանի շաբաթ անց, Արցախի գլխին կկախվի նոր մարտահրավեր, նոր խնդիր ու նոր դաժան իրականություն։ Սրա պատճառը կրկին Ալիևի վստահությունն է առ այն, որ ՀՀ ղեկավարությունը չունի բավականաչափ ոգի, տղամարդկություն, պլոճիկ, որ համարժեք պատասխանի դիմի։ Էս իմպոտենտության վերացումը մինչև չլինի, չի լինի նաև դրական դինամիկա Արցախի և Հայաստանի կյանքում։ Ուստի, պետք է հստակ դրվի իշխանությունների հրաժարականի պահանջը, ու ժողովուրդը պետք է հասկանա, որ իրեն ղեկավար է պետք, ով կանի հետևյալը․


Ա․ Նա իր մոտ կհրավիրի բոլոր դեսպաններին ու կներկայացնի ուլտիմատում՝ եթե կարճ ժամանակամիջոցում միջազգային ճնշման արդյունքում Ադրբեջանը չբացի Բերձորի միջանցքը, ապա Հայաստանը համարժեք և ավելի ծանր քայլեր կձեռնարկի՝ Ադրբեջանի քաղաքացիներին հոսանքից և գազից զրկելու ուղղությամբ։


Բ․ Այդ հանդիպումից հետո անմիջապես մարտական թիվ մեկ պատրաստվածության կբերի բոլոր այն հրթիռային կայանքները, որոնք ունակ են հարվածելու Բաքու-Թբիլիս-Ջեյհանին, Ապշերոնին և Մինգեչաուրին։
Նիկոլ Փաշինյանը սա անել չի կարող, քանի որ նա առաջին հերթին կվախենա, երկրորդ հերթին՝ ո՛չ դեսպանները, ո՛չ էլ Ալիևը չեն հավատա, որ նա ունակ է նման տղամարդկության, և երրորդ՝ տերերը չեն թողնի։


Դուք ձեր մտքով արդեն անցկացրեք, թե ով կարող է լինել նման ղեկավար, որ կունենա այդքան համարձակություն և այդքան տղամարդկություն։ Մինչև աշխարհը չտեսնի մեր թասիբն ու կամքը, նա մեզ, ողորմությունից բացի, ոչինչ չի տա։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 13356

Մեկնաբանություններ