ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հաջորդ տարի այս օրը կարողանանք նշել որպես գործող պետության անկախության տոն. Անդրանիկ Թևանյան

Հաջորդ տարի այս օրը կարողանանք նշել որպես գործող պետության անկախության տոն. Անդրանիկ Թևանյան
21.09.2022 | 11:27

ՀՀ անկախության օրվա (հատուկ չեմ օգտագործում «անկախության տոն» ձևակերպումը, քանզի տոնն արդեն մեզանից խլել են) կապակցությամբ մաղթանքս, ցանկությունս ու անելիքներս մեկն է՝ ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի հաջորդ տարի այս օրը կարողանանք նշել որպես գործող պետության անկախության տոն, այլ ոչ թե ՀՀ տարելից։

Մնացածը լիրիկա է ու բաժակաճառ։

Դիտվել է՝ 9950

Մեկնաբանություններ