Գիտե՞ք, թե որն է տեղի ունեցողի ամենից այլանդակ դրսևորումը. թշնամին տարբեր մակարդակներում սպառնում է գրավել, ոչնչացնել մեր տունը, իսկ «տան տերը» (էդ պաշտոնը զբաղեցնողը) ոչ թե փորձում է այն պաշտպանել, այլ՝ «մեղավոր» ման գալ՝ ում վրա կարող է բարդել առկա և ապագա դժբախտությունները:
Չգիտեմ ինչու, սիրտս վկայում է, որ կարող ենք, մի կերպ մագլցելով, դուրս գալ այս ներքաշող անդունդից, թափ տալ փոշին մեր ուսերի, ձեռուոտի քերծվածքները համարել բնականոն, նստել ու շունչ քաշել, հետո նոր ճիշտ ճանապարհի մեկնարկ վերցնել։
Երկար ժամանակ վախի մթնոլորտում ապրած մարդիկ դառնում են ծայրահեղ զգուշավոր, ներփակվում իրենք իրենց մեջ և կորցնում վստահությունը մեկը մյուսի նկատմամբ, քանի որ դա է թելադրում կյանքի հարատևումը տվյալ իրավիճակում։
Մեն-մի Արցախ՝ ու այսքան տարբեր ու տարաբևեռ շահարկումներ: Հիմա էլ, կարծես, տանում է նրան, որ Արցախյան հերոսամարտը պաշտոնապես ճանաչվի որպես բանդիտական շարժում, որը այլ պետության տարածքում պատերազմական հանցագործություններ է հրահրել ու տարածքներ զավթել:
Հիշեցնում եմ ԱԱԾ հաստատված գործակալ Արաբաթի փառաբանող խոսքերը 2018-ին էն մարդու մասին, ում էսօր քընընում են «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսի ասածի համաձայն:
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...