նիկոլը քաջատեղյակ է, որ Արցախի հանձնման հետ կապված, որի հեղինակն ու իրագործողը հենց ինքն է ժողովուրդը ծայր աստիճան զայրացած ու վրդովված է, պատրաստ ամենավճռական քայլերի:
ՈՒլյանով լենին և փաշինյան նիկոլ, երկու հրեշավոր անհատականություններ, ովքեր շրջել են իրենց երկրներում պատմության անիվը անդառնալի ավերվածություններ և ողբերգություններ թողնելով իրենց հետագծում։
Երբեմն լսում և կարդում եմ մարդկանց այն հարցերը, թե ինչու՞ Ռուսաստանը չի օգնում հեռացնել Փաշինյանին։
Ռուսաստանն ասում է, որ չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին, և դա ճիշտ մոտեցում է։
Սրա իշխանության մնալու պարագայում, շատ շուտով ՀՀ պաշտոնական ԶԼՄ-ներում կհայտնվեն այսպիսի բովանդակությամբ նորություններ.
«Ալիևի և Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել և Ադրբեջանին է հանձնելու այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» կողմից 1992-95 կամ 2016 կամ 2020 թթ. Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված ռազմական-ահաբեկչական գործողությունների հայտնի մասնակից (Անուն Ազգանուն)»:
«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր «արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրամայդանին...