ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հա­յաս­տա­նում խե­լա­ցի մար­դու տե­սակն է պարտ­վել

Հա­յաս­տա­նում խե­լա­ցի մար­դու տե­սակն է պարտ­վել
27.11.2020 | 00:02

Նի­կոլ Փա­շի­նյանն իր ընտ­րա­զանգ­վա­ծին շատ լավ է ճա­նա­չում ու գի­տի, թե ին­չը կա­րող է նրան հրա­պա­րակ բե­րել ու իր դեմ տրա­մադ­րել։ Նա այդ զանգ­վա­ծին կա­րո­ղա­ցել է 2,5 տա­րում լավ պատ­րաս­տել ու հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ տա­նել նրա գի­տակ­ցու­թյան հետ։ Այս պա­հին էլ նա կա­րո­ղա­նում է իր բռում պա­հել այդ մարդ­կանց։ Այ­սօր մեր հա­սա­րա­կու­թյու­նը, ինչ­պես երբևէ, հս­տակ ցույց է տա­լիս մեր դժ­բախ­տու­թյուն­նե­րի ա­կունք­նե­րը, հա­յե­լու պես ար­տա­ցո­լում նա­խորդ տա­րի­նե­րից բույն դրած բո­լոր հա­կազ­գա­յին քայ­լե­րը՝ սկ­սած կր­թու­թյունն ա­պազ­գա­յին և ան­հաս­կա­նա­լի հա­մա­կարգ դարձ­նե­լուց մինչև «որ­տեղ հաց, այն­տեղ կաց» մտ­քի հրա­շա­լի յու­րա­ցում։ Որ­քան էլ տհաճ ու ցա­վա­լի է, բայց ստա­մոք­սա­յին հար­ցե­րը մեզ հա­մար ա­ռաջ­նա­յին են դար­ձել։ Մենք, որ­պես պե­տու­թյուն, չու­նենք հս­տակ ձևա­կերպ­ված ազ­գա­յին գա­ղա­փար­ներ, նպա­տակ­ներ, ըստ այդմ, իս­պառ բա­ցա­կա­յում են հա­վա­տար­մու­թյունն ազ­գա­յին որևէ գա­ղա­փա­րի, ան­ձեռ­նմ­խե­լի ար­ժեք­նե­րը, կար­միր գծե­րը և ա­մե­նաա­հա­վո­րը՝ հայ­րե­նիք պա­հե­լու սր­բա­զան սար­սու­ռը։ ՈՒ­նենք պե­տա­կա­նու­թյուն (դեռ), բայց ոչ պե­տա­կա­նա­մետ մտա­ծո­ղու­թյուն։ ՈՒ այ­սօր­վա հան­գր­վա­նին հա­սանք՝ հետևո­ղա­կա­նո­րեն մս­խե­լով ա­մուր պե­տու­թյուն ու պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նա­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Շատ խորն են մեր վեր­քե­րը, շատ ցա­վոտ է մեր հի­վան­դու­թյու­նը, ո­րի բու­ժումն ան­հու­սա­լիու­թյան պես բարդ է ու թվում է, թե անհ­նա­րին։


Հայ­րե­նիքն այ­սօր շա­տե­րի հա­մար ըն­դա­մե­նը տա­րածք է, որ­տեղ լավ է այն­քան ժա­մա­նակ, քա­նի գր­պա­նում գու­մար կա, իսկ սառ­նա­րա­նում՝ լի­քը սնունդ։ Փա­շի­նյա­նը բո­լո­րից լավ է ըն­կա­լել այս բա­նաձևը։ Նա հրա­շա­լի գի­տի, թե իր պես մտա­ծող­նե­րը երբ են ըմ­բոս­տա­նում, աշ­խար­հը շուռ տա­լիս։ Դրա հա­մար նա պա­տե­րազ­մից ան­մի­ջա­պես հե­տո ձեռ­նա­մուխ ե­ղավ կոր­ծան­վող տն­տե­սու­թյու­նը իբր փր­կե­լու գոր­ծին ու իր մոտ կան­չեց իր օ­րոք ա­ռա­վել բար­գա­վա­ճած գոր­ծա­րար­նե­րին։ 2,5 տա­րի ա­ռաջ «Երևան սի­թի­նե­րը» բոյ­կո­տե­լու հրա­հանգ տվա­ծի և Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նի լու­սան­կա­րը շա՜տ խոր­հր­դան­շա­կան էր։ Մնում է՝ «հպարտ քա­ղա­քա­ցուն» հարց­նել՝ 2 տա­րի ա­ռաջ ու՞մ կամ ի՞նչն էիր բոյ­կո­տում, որ այ­սօր այդ գոր­ծա­րարն ա­վե­լի մեծ ար­տո­նու­թյուն­նե՞ր ստա­նա, դու նույն աղ­քա՞­տը մնաս, իսկ քեզ այդ գոր­ծին լծողն էլ ան­գամ հայ­րե­նիքդ ձեռ­քիցդ խլի ու քեզ դարձ­նի հայ­րե­նա­զու՞րկ։ Ի՞նչ ստա­ցար՝ լավ ապ­րե­լու հա­մար փո­ղոց ու խաչ­մե­րուկ փա­կե­լով. ֆի­նան­սա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան կո­լապս, հայ­րե­նազր­կում և, ինչ­պես քայ­լող ղե­կա­վարդ էր հու­շում, կր­կին դար­ձար «Դեր Զո­րի ճամ­փորդ»։


Ցա­վա­լիո­րեն պարզ­վեց, որ դո­լա­րի փո­խար­ժե­քի չափ էլ չկա Ար­ցա­խը, այս օ­րե­րին հան­րա­յին վայ­րե­րում ա­վե­լի շատ քն­նար­կում են դրա­մի ար­ժեզր­կումն ու դո­լա­րի բարձր գի­նը, քան հայ­րե­նի­քի կո­րուս­տը։ Այն մար­դիկ, ո­րոնց գի­տակ­ցու­թյու­նը սթափ է ու դեռ 2,5 տա­րի ա­ռաջ մշ­տա­պես ա­հա­զան­գում էին խն­դիր­նե­րից, հի­մա էլ, չհաշտ­վե­լով ան­սահ­ման մեծ կորս­տի հետ, փոր­ձում են նույն պա­տի հետ կռիվ տալ, բայց մի պարզ ի­րո­ղու­թյուն հաշ­վի չեն առ­նում. Հա­յաս­տա­նում խե­լա­ցի մար­դու տե­սակն է պարտ­վել, ո­րից հե­տո ցան­կա­ցած թշ­նա­մի հեշ­տու­թյամբ հաս­նում է իր նպա­տա­կին։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ