ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կանգառում կանգնած մարդիկ վախենում էին վերցնել Հայրիկյանի ուղերձը

Կանգառում կանգնած մարդիկ վախենում էին վերցնել Հայրիկյանի ուղերձը
16.02.2013 | 21:32

Այսօր Մաշտոցի պողոտայի կանգառներից մեկում, մի տղամարդ անցորդներին և երթուղայինների սպասող քաղաքացիներին ամեն գնով փորձում էր ինչ-որ տպագրություններ տալ: Խեղճ մարդն ում մոտենում էր հետ-հետ էին փախչում, վանողական շարժումներ անում և հեռանում: (Դեռ հեռվից գլխի էի ընկել, որ մեր նախագահի թեկնածուներից մեկի ուղերձն է կամ հայտարաությունը): Զարմանալին այն էր, որ մարդիկ նույնիսկ չէին հետաքրքրվում, թե ի՞նչ է գրված այդ թղթերի վրա: Երբ նա մոտեցավ ինձ և անվստահ պարզեց հերթական թուղթը, մեծ եղավ զարմանքը, երբ վերցրեցի, աղջիկս էլ իր հերթին, թե` «մի հատ էլ` ինձ»: Վերցրեցինք` երկու-երկու: Շատ ուրախացավ: Ես էլ ուրախացա, որ ուրախություն պատճառեցի նրան: «Հայրիկյանի ուղերձն է»,-ասաց: «Շատ լավ»,-ասացի,-«կծանոթանամ» (թեև ամեն Աստծու օր եմ ծանոթանում ու քաջատեղյակ եմ, թե ինչ բովանդակություն պետք է այն ունենա-Հ.Մ.): Ավելի ոգեպնդվեց: «Էդ ոնցա՞, աղջիկ ջան, վերցրեցիր, չվախեցար մյուսների նման»,-հարցրեց: Ծիծաղեցի: «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ վախենում են»: «Բա ի՞նչ են անում...Մեղք է էս ժողովուրդը, վախեցած են, գիտեն որ վերցնեն` հետևներից կրակելու են իրենց: Բա սա կյանք է, երբ մարդն իր երկրում ահ ու դողով է ապրում»,-շարունակեց նա: «Միգուցե կարծեցին աղանդավորական ե՞ք, սովորոբար նրանք են թղթեր և բուկլետներ բաժանում»: Տղամարդը վիրավորվեց. «Էդքան աղանդավորականի նման ե՞մ. է՜...»: Իսկ մարդիկ խեթ-խեթ մեզ էին նայում և կողքից լսում մեր զրույցը (նույնիսկ մի քանիսը մոտեցան և խնդրեցին իրենց ևս տալ այդ ուղերձից մեկական օրինակ):

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ