ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ինչպե՞ս կարելի է ուրախանալ այն նույն վայրում, որտեղ մի քանի օր առաջ մարդ են սպանել»

«Ինչպե՞ս կարելի է ուրախանալ այն նույն վայրում, որտեղ մի քանի օր առաջ մարդ են սպանել»
30.06.2012 | 18:12

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը Facebook սոցցանցի Գիտական լրագրության իր խմբում մտավորականների անունից ցավակցություն է հայտնել Վահե Ավետյանի հարազատներին և մտերիմներին, հույս հայտնելով, որ երկրի ղեկավարությունը հնարավոր ամեն ինչ կանի, որ բոլոր մեղավորները պատժվեն և նման դեպքերն իսպառ բացառվեն մեր հասարակության մեջ: «Բոլորիս վրա չափազանց ծանր է ազդել զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ կորցրինք մի հայ, երկրի քաղաքացի, երիտասարդ մտավորական և ընտանիքի հայր, այլ նաև որ նրա մահվան դեպքն արտառոց է,- գրում է աստղագետը: -Հայը հային է սպանում, և դա տեղի է ունենում բոլորիս աչքի առջև, մի վայրում, որտեղ գնում ենք ուրախանալու և հենց հիմա էլ բազմաթիվ հայեր հանգստանում և ուրախանում են: Ցավալի է նաև, որ երկրի ղեկավարությունը և համապատասխան պաշտոնյաները` ոչ ՀՀ նախագահը, ոչ ԱԺ նախագահը, ոչ վարչապետը, ոչ պաշտպանության նախարարը, ոչ ոստիկանապետը, առ այսօր պատշաճ կերպով չեն արձագանքում տեղի ունեցածին, գնահատական չեն տալիս: «Հարսնաքարի» տեր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չի ցավում դեպքի կապակցությամբ, որ գոնե հասկանանք, որ նա հավանություն չի տալիս իր հպատակների այդպիսի արարքին: Ինձ համար սա ոչ թե տվյալ կամակատարի գործողություն է, այլ վերևից իջեցրած հրահանգ, ընդ որում, այն վստահությամբ, որ կամակատարների արարքները կհովանավորվեն, և հետևանքները կկոծկվեն, քանի որ ոչ մի սովորական «օխրաննիկ» չի համարձակվի մարդ ծեծել, առավել ևս սպանել, եթե վերևից չունի պաշտպանվածություն: Սա ի՞նչ պետություն է, ովքե՞ր են այդ «օխրաննիկները» և ինչի՞ համար են կոչված, ի՞նչն է նրանց պարտականությունը: Հասկանանք, որ սա «օխրաննիկների» պետություն չէ, նրանք միայն ծառաներ են, այն էլ անուղեղ ծառաներ: Ինչ վերաբերում է «Հարսնաքարի» փակելուն (գոնե ժամանակավոր), չեմ թաքցնում, դա հենց իմ առաջարկությունն է, և կարծում եմ դա առաջին քայլն է, որ պետք է անել: Եթե այդպիսին է այդ համալիրի դրվածքը, ապա այն իրավունք չունի գոյություն ունենալու: Ինչպե՞ս կարելի է ուրախանալ այն նույն վայրում, որտեղ մի քանի օր առաջ մարդ են սպանել այդ ռեստորանի աշխատակիցները: Դա առնվազն անբարոյական է, էլ չեմ ասում` վտանգավոր: Կոչ եմ անում բոլոր լրագրողներին խիստ գնահատականներ տալ և անտարբեր չմնալ այս երևույթին, որը մեր հասարակությունը տանում է դեպի անդունդ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ