ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 
  • «Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

    «Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

    20.07.2013| 21:49
    «Իրազեկ և սպառողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն առաջարկում է տրանսպորտի նոր սակագնի դեմ ընդվզել հետևյալ կերպ. «Աշխատեք չօգտվել հասարակական տրանսպորտից:Եթե տեղ ունեք գնալու` կազմակերպեք, հարևաններով մի չորս-հինգ հոգով տաքսի պատվիրեք`գանցեք:Գուցե էժան չնստի ձեզ վրա, կամ գուցե հենց նստի էլ, բայց դրանով ցույց կտաք ձեր դժգոհությունը, կհասկանան որ դեմ եք»:
  • Որտեղի՞ց կուտակվեց այսքան դաժանություն

    Որտեղի՞ց կուտակվեց այսքան դաժանություն

    20.07.2013| 21:45
    «Մասիսում Զոհրաբ անունով 35-ամյա բնակիչը սպառնացել է սպանել մորը: Տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում նա ծեծի է ենթարկել մորը, որին տեղափոխել են հիվանդանոց: Քույրը ստիպված է եղել ահազանգել իրավապահներին ու տեղյակ պահել, որ եղբայրը մորը ծեծում է ու սպառնում սպանել»:
  • Ռուսաստանի աշխատաշուկան էլ բանի նման չի

    Ռուսաստանի աշխատաշուկան էլ բանի նման չի

    20.07.2013| 14:06
    Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի աշխատունակ բնակչության 5%-ը գործազուրկ է: Պատկան մարմինների հավաստմամբ, այս ցուցանիշը մինչև աշուն կարող է աճել, թեև՝ ոչ կտրուկ: ՌԴ-ում մարդկանց գերակշիռ հատվածն աշխատում է առանց աշխատանքային պայմանագրերի, հատկապես՝ հանրային սպասարկման ոլորտում, առևտրում և շինարարությունում: Այս պահին ՌԴ աշխատանքի նախարարությունը մշակում է ծրագիր, որը թույլ կտա աշխատողներին ստվերից դուրս գալ և գործել օրինական աշխատաշուկայում: Ի դեպ, ինչպես պաշտոնատար անձիք են տեղեկացնում ռուսական ստվերային տնտեսությունում այս պահին աշխատում է շուրջ 20 մլն մարդ, որը տարեցտարի ավելանում է:
  • Մեծ Բրիտանիայում էլ համասեռամոլները կարող են պաշտոնապես ամուսնանալ

    Մեծ Բրիտանիայում էլ համասեռամոլները կարող են պաշտոնապես ամուսնանալ

    17.07.2013| 21:01
    Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել միասեռ զույգերի ամուսնություններն օրինականացնող օրենքը։ Ելիզավետա Երկրորդն այսօր հավանություն է տվել օրինագծին, որը նախապես ընդունվել էր բրիտանական խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Ավելի վաղ օրինագծին հավանություն էին տվել բոլոր երեք կուսակցությունների (պահպանողականներ, լեյբորիստներ, լիբերալ-դեմոկրատներ) ներկայացուցիչները։
  • «День России» վահանակի վրա ծաղկավոր խալաթ կախեցին

    «День России» վահանակի վրա ծաղկավոր խալաթ կախեցին

    17.07.2013| 18:18
    Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով հայ վարորդի նկատմամբ ռուսական արդարադատության ցուցաբերած խտրական վերաբերմունքը կրկին ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան մոտ էր հավաքել ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց վրդովմունքն էին արտահայտում կատարվածի առթիվ: Չնայած ակցիան աչքի չէր ընկնում բազմամարդությամբ, սակայն ընթացքին աչալուրջ հետևում էին ոստիկանները, որոնց թիվն ուղիղ համեմատական էր մասնակիցների թվին:
  • Կանայք «ձեռնտու» չե՞ն

    Կանայք «ձեռնտու» չե՞ն

    16.07.2013| 00:42
    Ըստ շրջանառվող լուրերի, որոշ նախարարություններում ներքին հրահանգ է իջեցվել` աշխատանքի չընդունել իգական սեռի ներկայացուցիչներին, պատճառաբանելով, թե «զզվեցնում են» իրենց հղիության «դեկրետներով» ու ընտանեկան խնդիրներով: Փաստորեն, «պատերա՞զմ» է հայտարարվում կանանց: Ի՞նչ ասել է` զզվեցնել, ստացվում է, կառավարության որդեգրած ծնելության խթանման ռազմավարությունն առաջինը խախտում են հենց իրենք` գործադիր մարմնի ներկայացուցիչնե՞րը:
  • Էթնիկականության երկու ասպեկտ` օբյեկտիվ և սուբյեկտիվ

    Էթնիկականության երկու ասպեկտ` օբյեկտիվ և սուբյեկտիվ

    15.07.2013| 13:39
    Էթնիկականության երևույթը, որպես բարդույթ, ունի ինչպես օբյեկտիվ, առարկայական կողմ (որի մեջ մտնում են էթնիկականության օբյեկտիվացիան, այսինքն էթնոկիրների կամքից և ցանկությունից անկախ գոյություն ունենալը), այնպես էլ սուբյեկտիվ տարրեր (այս ասպեկտը կազմված է անհատի սուբյեկտիվ էթնոհոգեբանական ապրումների մի ամբողջ խմբից։ Այդ խմբի կազմում հիմնականը նրա էթնիկական ինքնագիտակցությունն է, որը մասամբ արտահայտվում է բառերով («Ես հայ եմ», «Ես ֆրանսիացի եմ» և այլն)։ ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՍՊԵԿՏ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ
  • Խարխուլ խրճիթում միայնակ բնակվող հաշմանդամը երազում է վաճառել իր քանդակները (տեսանյութ)

    Խարխուլ խրճիթում միայնակ բնակվող հաշմանդամը երազում է վաճառել իր քանդակները (տեսանյութ)

    15.07.2013| 13:05
    Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում, վթարային ու կիսաքանդ տանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Երանոսյանը, ծնողների մահից հետո, ապրում է միայնակ: Վարդանի սիրելի զբաղմունքը քանդակագործությունն է:
  • Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

    Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

    14.07.2013| 11:47
    Երկար ժամանակ ենթադրվում էր, որ մարդկային սովորությունը` ինքն իր հետ խոսելու, եթե ոչ շիզոֆրենիայի, ապա, որոշ հոգեբանական առումներով` հոգեկան խանգարման նշան է: Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով երևույթը, եկել են համոզման, որ դա իրականությանը չի համապատասխանում:
  • «Ամուսնալուծությունների պատճառը աղջկա ընկերուհիների նախանձն է կամ տղայի ոչ հասուն լինելը»

    «Ամուսնալուծությունների պատճառը աղջկա ընկերուհիների նախանձն է կամ տղայի ոչ հասուն լինելը»

    12.07.2013| 17:07
    Այսօր սեքսապաթոլոգ Մարատ ԶԱՔԱՐՅԱՆԸ և հոգեբան Իրինա ԾԱՏՈՒՐՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ընտանեկան կոնֆլիկտներին և դրանից բխող ամուսնալուծություններին, որոնք, ի դեպ, վերջին տարիներին բարձր ցուցանիշ են կազմում: Ըստ բանախոսների, ամուսնալուծությունների կամ ամենօրյա վիճաբանությունների հիմքում ընկած են երեք գործոն` սոցիալական, հոգեբանական, սեռական ներդաշնակություն, և նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ընտանիքում առաջանում են խնդիրներ: