ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Քաղաքական սիմֆոնիա, բրավո և բիս

Քաղաքական սիմֆոնիա, բրավո և բիս
06.03.2023 | 05:30

Օլաֆ Շոլցը արտասանեց «ինքնորոշում» բառը, և մի քանի օր է, ինչ այդ լուրը հրապարակվում է Հայաստանի ԶԼՄ-երով, քաղաքական գործիչները քննարկում են այն և հայհոյում են Փաշինյանին այն բանի համար, որ նա չի օգտագործում Շոլցի տված այդ հիանալի հնարավորությունը։ Մի խոսքով, մի քաղաքական սիմֆոնիա, բրավո և բիս։


Հայոց Ցեղասպանության թանգարանում են պահվում այն զեկուցագրերը, բառերը, ճառերը, հայտարարությունները, որոնք արտասանում էին 1915 թվականին արևմտյան երկրների պաշտոնյաները։ Այդ քաղաքական մեղեդու տակ էլ 1,5 միլիոն հայերի կոտորեցին հանուն Արևմուտքի՝ այն ժամանակ Մեծ Բրիտանիայի շահերի։ Կարող է, որպես մարդ կամ անձ, այդ արևմտյան գործիչներից որոշների սիրտը իրոք ցավում էր հայերի համար։ Սակայն այդ մարդիկ անգլոսաքսոնական համակարգի մաս էին կազմում, իսկ այդ համակարգի կառավարիչների կողմից կայացվել էր հայ ժողովրդի մահվան դատավճիռ, որը գրեթե ամբողջությամբ ի կատար ածվեց։


Իմ կարծիքով՝ հայ ժողովրդի մահվան դատավճիռը Արևմուտքի կողմից կայացված է նաև այսօր, և որքան Հայաստանի քաղաքական դաշտը հույս կապի արևմտյան այս կամ այն երկրի, կառույցի գործողությունների և հայտարարությունների հետ, այնքան այդ դատավճիռը ի կատար ածելու օրը կմոտենա։


Պատմությունն ինձ մի բան հստակ ցույց տվեց. այն օրը, երբ Հայաստանը շրջվեց դեմքով դեպի Ռուսաստան, մոտեցավ, բարեկամացավ և դաշնակցեց նրա հետ, այդ օրը դարձավ ծնկած վիճակից Հայաստանի ոտքի կանգնելու սկիզբը, նույնիսկ, եթե այդ պահին մեր ոչ բոլոր ցանկություններն էին բավարարվում։ Այդ քայլը մեզ պահպանվելու, ոտքի կանգնելու և ապագա ձեռքբերումների ու հաղթանակների համար ճանապարհ հարթելու հնարավորություն տվեց։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 8886

Մեկնաբանություններ