-
27.01.2021|
00:06
Իրանի Tehran Times թերթում լույս է տեսել հոդված, որում հեղինակը խոսում է 2020-ի աշնանը Արցախյան պատերազմի և դրա հետևանքով տարածաշրջանում ձևավորված նոր աշխարհակարգի մասին:
-
27.01.2021|
00:04
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շրջանակներում երկաթուղային նախագծերն Ադրբեջանի համար առաջնահերթություն են՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:
-
27.01.2021|
00:01
Իրանը կարձագանքի իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ կառուցողական գործողություններին, առայժմ նրանք միայն հայտարարություններ են անում՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:
-
26.01.2021|
23:59
Le Monde-ը անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերած ժողովրդականությանը: Նոյեմբերի 9-ից հետո ժպիտը չի հեռանում Ալիևի դեմքից:
-
26.01.2021|
23:57
Հունվարի 26-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:
-
26.01.2021|
23:56
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։
-
26.01.2021|
23:52
Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ, հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
-
26.01.2021|
23:48
Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, այլ երկրներ հետաքրքրություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնման հարցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
26.01.2021|
23:46
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասուլիսում:
-
26.01.2021|
23:44
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերջիո Մատարելային: