-
09.01.2013|
11:50
Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Սուդանի հարավում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այստեղ բախումներ են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև։
-
09.01.2013|
11:48
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Հալեդ Մեշալը ժամանել է Կահիրե՝ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այսօր կայանալիք հանդիպման համար որպես միջնորդ հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին։
-
09.01.2013|
11:47
Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը չի կարող մասնակցել իր երդմնակալության արարողությանը, որը նախատեսված էր հունվարի 10-ին։ Այդ մասին հայտնել է երկրի կառավարությունը։
-
08.01.2013|
23:05
ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոտ 1 միլիոն սիրիացի տառապում է սովից՝ կառավարության կողմից մարդասիրական կազմակերպությունների գործունեության սահմանափակման պատճառով։
-
08.01.2013|
22:58
Երեկ ֆրանսիացի լրագողները «Ժուռնալիստների միության» անունից նամակ են հղել դերասան Ժիրայր Դեպարդիեին` խնդրանքով, բարեխոսել իր «ընկերոջ» կամ «բարեկամ» Վ.Պուտինի առաջ` իրենց ռուս լրագրող-գործընկերների ճակատագրի համար, որոնք «անհայտ և մութ» ճանապարհներով կամ սպանվել են, կամ այժմ գտնվում են բանտում:
-
08.01.2013|
22:50
Պաղեստինի ազգային վարչակազմը չի կարող ճանաչվել որպես Պաղեստին պետություն` ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
-
08.01.2013|
22:41
Վրաստանի գլխավոր դատախազությունը կասեցրել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի նկատմամբ հարուցված քրեկան գործերից մեկը` նրան այլևս չեն մեղադրում փողերի լվացման մեջ, շարունակում են մեղադրել անօրինական զինված խմբավորումների ստեղծման, ծառայողական անփութության և պետական հեղաշրջման փորձի մեջ:
-
08.01.2013|
22:39
2013-ի հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են լինելու: Միխայիլ Սահակաշվիլին այլևս չի առաջադրելու իր թեկնածությունը, որովհետև Սահմանադրության համաձայն նախագահը կարող է ընտրվել երկու անգամ հնգամյա ժամկետով: Նախագահի պաշտոնում չընտրվելու իր մտադրության մասին արդեն հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
-
08.01.2013|
12:32
Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսի առողջական վիճակը, նախորդ շաբաթվա համեմատ, ավելի կայուն է դարձել։ Այդ մասին երկուշաբթի ուղիղ եթերում հայտարարել է կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը՝ կարդալով բժիշկների տված տեղեկագիրը։
-
08.01.2013|
12:30
Պերուում վթարված ուղղաթիռի հետևանքով ավելի քան 7 մարդ է զոհվել։ Մահացածների թվում ԱՄՆ 5 քաղաքացի է։ Ուղղաթիռը պատկանում էր Պերուում նավթի և գազի որոնողական աշխատանքներ կատարող ընկերությանը։