-
22.02.2013|
12:12
Թունիսի իշխանության ղեկին գտնվող իսլամական «Ան Նահադ» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկու թեկնածուի։ Արդեն երկրորդ շաբաթն է՝ Թունիսի խոշորագույն կուսակցությունը և երկրի նախագահը չեն կարողանում դուրս գալ քաղաքական ճգնաժամից։
Երեքշաբթի Թունիսի վարչապետ Համադ Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ապակուսակցական տեխնոկրատներից կազմված կառավարություն ստեղծելու իր առաջարկը հավանության չարժանացավ։
-
22.02.2013|
12:10
Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին։ Այդ մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Մոհամեդ Մուրսին։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 15-ին և 16-ին, երրորդը՝ հունիսի 2-ին և 3-ին, իսկ ավարտական չորրորդ փուլը՝ հուլիսի 19-ին և 20-ին։
-
21.02.2013|
18:07
Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով պայթուցիկը գտնվում էր ավտոմեքենայում։ Միջադեպը տեղի է ունեցել կառավարող Բաաս կուսակցության գրասենյակի մոտ։
-
21.02.2013|
12:30
Ճապոնիայում կախաղան են հանել մահվան դատապարտված երեք մարդու։ Սա 2012թ. դեկտեմբերին իշխանության եկած լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրոք իրականացված առաջին մահապատիժն է։
-
21.02.2013|
12:29
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է ամերիկյան ընկերությունների՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման նոր ռազմավարական փաթեթ։ Երեկ հրապարակված ծրագիրը ներառում է համալիր միջոցառումների ցանկ, այդ թվում՝ հակերային հարձակմանը դիմագրավելու մեթոդներ։
-
21.02.2013|
12:28
Այս գիշեր ամբողջ Հնդկաստանով մեկ անցկացվող երկօրյա համընդհանուր գործադուլին մասնակցող ավելի քան 65 մարդ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են վանդալիզմի և անկարգությունների մասնակից լինելու համար։
-
20.02.2013|
12:45
Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։
-
20.02.2013|
12:43
Սիրիական ընդդիմությունը հայտնում է, որ երեկ Հայլեպում հրթիռակոծության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Որոշ տվյալներով՝ մահացածների կեսը երեխաներ են։ Մտավախություն կա, որ փլված շինությունների ավերակների տակ կարող են հայտնաբերվել նոր զոհեր։
-
20.02.2013|
12:38
Նախնական տվյալներով՝ Գրենադայում անցկացված ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Նոր ազգային կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանի բոլոր 15 տեղերը զբաղեցրել են իրենց կուսակիցները։
-
20.02.2013|
12:36
Հունաստանում այսօր պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները կանցկացնեն գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից տարվող տնտեսական ծրագրերի։