Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Հավաքական Արևմուտքի համար իրենց շահերը սպասարկելու ճանապարհին չկան բարոյական արգելքներ

Հավաքական Արևմուտքի համար իրենց շահերը սպասարկելու ճանապարհին չկան բարոյական արգելքներ
10.04.2023 | 21:41

Բարոյականության բոլոր կարմիր գծերը վաղուց արդեն անցած Կիևի օկուպացիոն նացիստական ռեժիմը թիրախավորել է նաև ՈՒղղափառ եկեղեցուն և նրա հոգևորականներին։ Հարձակման են ենթարկվում վանքերը և եկեղեցիները, իսկ շարքային հավատացյալ մարդիկ և հոգևորականները ենթարկվում են քարոզչական և քրեական հետապնդումների։ Ռեժիմի վերջին ստոր արարքը Կիև-Պեչերսկի Լավրայի վանահայր, Միտրոպոլիտ Պավելի կալանավորումն էր։

Հարձակումների և հետապնդումների առաջնագծում են բացահայտ սատանիստական դրսևորումներով ծայրահեղական հանցագործ խմբավորումները և Աստծո ու սեփական եկեղեցու դեմ ապստամբած եկեղեցականները։

ՈՒկրաինայում կատարվող իրադարձությունները սլավոնական ժողովուրդներին պառակտելու և նրանց միջև թշնամանք սերմանելու անգլոսաքսոնական վաղեմի ծրագիրն է, որն այսօր իրականացվում է Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների կողմից։

Իհարկե, այսպես կոչված հավաքական Արևմուտքը միայն ՈՒկրաինայով չի սահմանափակվում և նույն մեթոդներով թիրախավորում է նաև այլ պետություններին և ժողովուրդներին։

Բացառություն չէ նաև Հայաստանը, երբ 2018 թվականի ամռանը, արևմտյան «5-րդ շարասյան» և Արևմուտքից ուղղորդվող կարգալույծ եկեղեցականների մասնակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ արշավ իրականացվեց` հետապնդումների և բռնությունների գործադրմամբ։ Եվ այդ ամենն իրականացվում էր արևմտյան հատուկ ծառայությունների հովանու ներքո։

Վերջին տարիները ցույց տվեցին, որ հավաքական Արևմուտքի համար իրենց շահերը սպասարկելու ճանապարհին չկան բարոյական արգելքներ։

Այսպես կոչված արևմտյան դեմոկրատիան ժողովուրդների համար մեծագույն ողբերգությունների պատճառ է դարձել։ Եվ, վստահաբար, որքան շուտ այդ ժողովուրդները կարողանան ազատագրվել «արևմտյան դեմոկրատիա» կոչվող նացիստական գաղափարախոսությունից, այնքան ավելի քիչ կորուստներ կունենան։

«301-ի Խորհուրդ» նախաձեռնության համակարգող խումբ

Երևան, 08.04.2023

Դիտվել է՝ 3304

Մեկնաբանություններ