ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուսական պարբերականը Հայաստանին մեղադրում է հակառուսական դաշտում դիրքավորվելու մեջ

Ռուսական պարբերականը Հայաստանին մեղադրում է հակառուսական դաշտում դիրքավորվելու մեջ
07.02.2021 | 16:05

«Հրապարակը» գրել է.

«Ռուսական thisnews.ru պարբերականը «Ահա և դաշնակիցները․ Հայաստանը ողջունում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները» վերնագրով մի վրդովված նյութ է տպագրել։

«Ռուսաստանը, փրկելով Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տոտալ ջախջախումից, չէր սպասում, որ երեկվա դաշնակիցն այդքան արագ ու այդքան բացեիբաց կդիրքավորվի հակառուսական դաշտում»։ Այս վրդովմունքի պատճառը Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի՝ նիդերլանդական Weekblad Elseveir պարբերականին հարցազրույցն է, որում նա դրական է գնահատել Արևմուտքի կողմից Նավալնու հարցով պատժամիջոցների սահմանումը։ «Բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բոլոր վստահեցումները վայրկենապես հօդս ցնդեցին՝ ցույց տալով երևանյան իսթեբլիշմենթի իրական դեմքը՝ իր դաշնակցային պարտավորությունների մասով»,- գրել է վրդովված հոդվածագիրը։


Մեր աղբյուրների վկայակոչմամբ՝ ռուսական կողմն այս հարցազրույցն ուղարկել է տարբեր անձանց ու կառույցների՝ մատնացույց անելով այս «չլսված ու չտեսնված լկտիությունը»։ Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին խնդրեցինք մեկնաբանել իրավիճակը և Բալայանի հայտարարությունները: Նա ասաց․ «Այդ հարցով խորհուրդ կտամ կարդալ օրիգինալ հարցազրույցը, որը հասանելի է դեսպանության կայքում»։ Այսինքն՝ նիդերլանդական պարբերականն աղավաղե՞լ է Տիգրան Բալայանի մտքերը։ Եվս մեկ հարց․ իսկ ռուսական կողմը պարզաբանում պահանջե՞լ է ՀՀ ԱԳՆ-ից, ԱԳՆ խոսնակն ասաց՝ ոչ, որևէ նման հարց չի եղել։
Դեսպանության կայքում գտանք հարցազրույցի հայերեն տարբերակը, որտեղ, եթե այն, իհարկե, ամբողջական է, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին այլ բան է ասվել։ Հարցին, թե ըստ հայկական կողմի` Թուրքիան նույնպես ներգրավված է եղել պատերազմում, Բալայանն ասել է, որ Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ՝ Բաքու, ու նշել է, որ «Եվրոպան աչք է փակում կատարվողի վրա»:

Դիտվել է՝ 2914

Մեկնաբանություններ