Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում՝ տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Դեսպանը շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։