ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Քենիայում բնակվող զարմիկը որոշել է քաղաքականության մեջ մտնել: 54-ամյա Մալիք Օբաման մարտին կմասնակցի Քենիայի տեղական կառավարման մարմինների ընտրություններին: Նրան ոգեշնչել է գերտերության նախագահ դարձած կրտսեր Օբամայի օրինակը և հույս ունի ձայներ ստանալ ԱՄՆ-ում ու Քենիայում նրա հանրաճանաչության շնորհիվ: Մալիք Օբաման նաև հայտարարել է, որ կխաբի համերկրացիների սպասումները, եթե քաղաքականություն չմտնի և ներդրումներ չբերի երկրի տնտեսություն:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ