ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ասադը կոչ է արել սիրիացիներին պաշտպանվել թշնամիներից

Ասադը կոչ է արել սիրիացիներին պաշտպանվել թշնամիներից
06.01.2013 | 16:03

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հեռուստաելույթով դիմել է սիրիացիներին։ Սա Ասադի առաջին հանրային ելույթն է նախորդ իարվա հունիսից ի վեր։
Սիրիայի առաջնորդի խոսքով՝ թշնամիներից երկրի պաշտպանությունը Սիրիայի բոլոր քաղաքացիների պարտականությունն է։ Նա նաև ասել է, որ արտասահմանյան լրատվամիջոցները սատարում են թշնամիների սուտ հայտարարությունները։ Նա իշխանությունների հակառակորդներին մեղադրել է սիրիական քաղաքների վրա դաժան հարձակումների և ահաբեկչության համար։ «Այդ թշնամիները հայտարարում են, որ պայքարում են հեղափոխության համար, սակայն նրանց գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն հեղափոխության հետ»,- ասել է Ասադը։
Նա իր ելույթում շնորհակալություն է հայտնել Իրանին, Չինաստանին և Ռուսաստանին միջազգային հարթակներում Սիրիային ցուցաբերված վստահության ու աջակցության համար: «Արտաքին ուժերի նպատակն է բաժանել Սիրիան մի քանի մասերի: Մենք ճգնաժամի լուծումը տեսնում ենք միայն բանակցությունների շնորհիվ, սակայն միանշանակ է, որ զինյալ խմբավորումները չեն լսում մեզ ու հպատակվում են արտաքին հայտնի ուժերին, որոնց ցանկությունն է ապակայունացնել Սիրիայում տիրող ներքին դրությունը»,- ասել է Ասադը:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ