ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հարձակում ամերիկյան բազայի վրա

Հարձակում ամերիկյան բազայի վրա
02.12.2012 | 14:31

Աֆղանստանի արևելքում թալիբ մահապարտները հարձակվել են աֆղանա-ամերիկյան ռազմական բազայի վրա։ Ջալալաբադի բազայի հարձակմանը մասնակցել է 9 գրոհային, նրանք բոլորը սպանվել են։
Հարձակման հետևանքով սպանվել է նաև 4 խաղաղ բնակիչ և 4 աֆղան զինվորական։ Վիրավորվել են ՆԱՏՕ-ի զորքերի և աֆղանական բանակի զինվորներ։ Հարձակումը նախապես մանրամասն ծարգրվել էր, սակայն այն տապալվել է, քանի որ թալիբներին չի հաջողվել մուտք գործել ռազմական բազայի տարածք։

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ