Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

2100թ. Երկիր մոլորակը 4 աստիճանով կտաքանա

2100թ. Երկիր մոլորակը 4 աստիճանով կտաքանա
19.11.2012 | 11:26

Համաշխարհային բանկը նախազգուշացնում է, որ ընթացող հարյուրամյակի ավարտին օդի ջերմաստիճանն ամբողջ աշխարհում կարող է աճել 4 աստիճանով, եթե չձեռնարկվեն կլիմայի փոփոխությունը կանխող միջոցառումներ։
Իր հաշվետվությունում ՀԲ-ն հայտնում է, որ աշխարհն այսօր բախվել է ծովի մակարդակի բարձրացման խնդրի, սննդամթերքի պակասի և եղանակի ծայրահեղ փոփոխությունների հետ, ինչի հետևանքով կտուժեն գլխավորապես աղքատ երկրները։
Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ ջերմությունը 3 աստիճանով կբարձրանա, անգամ եթե բոլոր երկրները կատարեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները։

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ