Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Ռազմական օպերացիան Իսրայելի վրա թանկ է նստում

Ռազմական օպերացիան Իսրայելի վրա թանկ է նստում
18.11.2012 | 14:49

Գազայի հատվածում ռազմական գործողությունն Իսրայելի բյուջեի վրա օրական արժենում է 12-15 միլիոն դոլար։ Այսօր նման տեղեկություն է տարածել իրայելյան լրատվամիջոցներից մեկը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Գազայի հատվածից արձակված յուրաքանչյուր հրթիռի վնասազարծում մոտ 60 հազար դոլար է արժենում։
Թանկ արժեն նաև ավիաթռիչքները, որոնց թիվն արդեն անցել է 1000-ից։ Մեկ կործանիչի ռազմական թռիչքը 130-190 դոլարի սահմաններում է, ռազմական ուղղաթիռինը՝ մոտ 25 հազար դոլար։ Ամենատնտեսողն անօդաչու թռչող սարքերն են՝ 2,5 հազար դոլար։

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ