ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հզոր պայթյուն՝ Բեյրությում. կան զոհեր

Հզոր պայթյուն՝ Բեյրությում. կան զոհեր
19.10.2012 | 20:54

Հզոր պայթյուն է այսօր տեղի ունեցել Բեյրութի քրիստոնեական թաղամասում։ 8 մարդ զոհվել է, մոտ 80-ը՝ վիրավորվել։ Պայթեցվել է ականապատ ավտոմեքենան։ Շրջական բնակելի շենքերին հասցվել է էական վնաս։ Մի շարք շենքերում հրդեհ է բռնկվել։ Փրկարարներին օգնում են կամավորները։
Պայթյունի դրդապատճառներն առայժմ անհայտ են։

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ