38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԹԵԵՎ ԳՈՀ ՉԵՆ, ԲԱՅՑ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

ԹԵԵՎ ԳՈՀ ՉԵՆ, ԲԱՅՑ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
16.10.2009 | 00:00

Այն, որ ֆուտբոլը թիմային խաղ է, փաստ է, սակայն որքանով է այն ստացվում հայերի մոտ... ավելի լավ է փաստերն անունով չկոչենք։ Ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլև աշխարհով մեկ սփռված հայությունը շունչը պահած հետևում էր Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին և սպասում հայ ֆուտբոլիստների հաղթանակին։ Բայց, ավաղ, այդպես էլ խաղի ակտիվությունը հայկական թիմի դարպասի մատույցներից չանցավ թուրքական դարպասի մոտ։ Գրեթե ողջ բնակչությունը շատ ծանր է տանում Հայաստանի 0։2 պարտությունը։ Իսկ ինչպե՞ս են խաղը գնահատում կառավարության անդամները` որպես պաշտոնյա (քաղաքական առումով) և որպես հայ մարդ։ Բնականաբար, մեր առաջին զրուցակիցը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր։
-Ինչո՞ւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքում ընտրվեց ֆուտբոլային դիվանագիտությունը և ոչ շախմատայինը, որտեղ Հայաստանն ուժեղ է։
-Որովհետև աշխարհի առաջնության խաղերի նախընտրական ցանկում նույն խմբում ընդգրկվել էին Հայաստանի ու Թուրքիայի հավաքականները։
-Ժամանակը չէ՞, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում լուրջ փոփոխություններ կատարվեն։ Գուցե անհրաժեշտ է փոխել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՞ն։
-Մենք արդեն փոփոխություն կատարել ենք, ինչպես նկատում եք, թիմը բավականին երիտասարդ է, և, կարծում եմ, մոտ ապագայում կունենանք լավ հաջողություններ։ Ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահին, նա անում է ամեն հնարավորը թիմի զարգացման համար։ Շատ կարևոր է մարզիկների հոգեբանության փոփոխության հարցը։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (կրթության և գիտության նախարար) -Ես խաղը դիտել եմ որպես քաղաքական երևույթ։ Թող հայ-թուրքական հարաբերություններում պարտությունները սահմանափակվեն միայն ֆուտբոլի դաշտում։
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ -(մշակույթի փոխնախարար)- Իհարկե, սպորտային առումով 0։2 հաշիվը պարտություն է։ Քաղաքական առումով այդ խաղն ընդամենը առիթ էր Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման համար։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի ազգային հավաքականում փոփոխություններին, ապա խաղը նայելիս ես անընդհատ մտածում էի Սյուզի Կենտիկյանի (պրոֆեսիոնալ բռնցքամարտուհի- Ժ.Վ.) մասին։
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (տրանսպորտի և կապի նախարար) - Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր թիմը հաղթեր, ինչին սպասում էին բոլոր ֆուտբոլասերները, այդ թվում և` ես։ Սակայն սպորտը մնում է սպորտ։ Կարծում եմ` մեր թիմն իր վրա աշխատելու տեղ ունի։ Սա վերջին խաղը չէ, ապագայում մենք բազմաթիվ խաղեր կունենանք, որոնցում, համոզված եմ, կհաղթենք։ Ինչ խոսք, որպես հայ մարդ, շատ ծանր եմ տանում մեր թիմի 0։2 հաշվով պարտությունը։
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ -(էներգետիկայի և բնական ռեսուրսների կառավարման նախարար) - Թուրքիան երկար տարիներ է, որ ունի լավ ֆուտբոլային դպրոց և, բնականաբար, աշխարհի լավագույն թիմերից մեկն է։ Բնական է, որ մեր թիմի հետ խաղերում պետք է առավելություն ունենար։ Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստները պետք է ավելի շատ աշխատեն և, ամենակարևորը, ձևավորեն հմուտ դպրոց։ Չեմ կարծում, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխման անհրաժեշտություն կա։ Վերջապես խաղացողը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ։ Նա կազմակերպում, ապահովում է ամենը, ինչն անհրաժեշտ է դպրոցի կայացման համար, իսկ դրա համար ժամանակ է պետք։
Նախարարների հետ «ֆուտբոլ խաղաց» Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ