27.10.2013|
13:16
Ինչքա՜ն բան կա աշխարհիս երեսին մարդկությունն ու մարդկանց իբր միավորող, բայց, ըստ էության, պառակտող. ռասաներ, ազգեր ու ազգություններ, ցեղեր, պետություններ ու պետական սահմաններ, հազար ու մի կազմակերպություններ, կուսակցություններ, լեզուներ, կրոն և, ի վերջո, վերջին տասնամյակներում մարդկության գլխին ուղղակի պատուհաս դարձած հազար ու մի աղանդներ: Երբ մտովի, փիլիսոփայորեն, Տիեզերքի հեռուներից դիտում, զննում ես Երկիր մոլորակը և տեսնում, թե ի՜նչ է կատարվում այստեղ... Մի փշուր հողակտոր, գեղեցի՜կ, ինչ-որ մանրիկ էակներ, դեսուդեն վազվզող, ինչ-որ բաներ են տանում-բերում, իբր մտածում-հորինում, ու մեկ էլ իրար հոշոտելու-ոչնչացնելու դավեր նյութում, իրենց համար խնդիրներ են մոգոնում ու սկսում են իբր մտածել դրանք լուծելու մասին, մեծեր կան` առաջնորդներ, բևեռներ կան` ուժի, ազդեցության, զենքեր են հնարել` իրենք իրենց և իրենց հողակտորը ոչնչացնելու այս մի բուռ մժեղները... Այնքա՜ն նման մրջյունների: