08.12.2013|
10:18
Կարո՞ղ են միմյանց հետ հաղորդակցվել փակ համակարգերը` տեխնիկական, քաղաքական, իրավական, տնտեսական ու մարդկային հարթություններում: Խնդիրը դրված է արդյունքի տեսակետից: Որևէ բնագավառում խնդրի լուծումը ավարտվելու է Նոբելյան մրցանակով: Ֆիզիկոսները փորձում են արդեն կես դար, մաթեմատիկոսները` պարբերաբար, իրավագետները` չգիտեմ, նրանք հավանաբար դեռ պետք է խնդիրը ձևակերպեն, տնտեսագետները կարծում են, որ փակ համակարգեր իրենց ոլորտում գոյություն չունեն, քաղաքագետները ևս փորձում են ջարդել փակ համակարգերի գոյության կարծրատիպը, մարդկային առումով փակ համակարգերի գոյությունն անժխտելի է` մեզնից յուրաքանչյուրը փակ համակարգ է, որ մուտք ու ելքի արտոնագիր տալիս է խիստ անհատական ու խիստ անօրինաչափ սկզբունքներով: