Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Ай да Саша, ай да сукин сын»

«Ай да Саша, ай да сукин сын»
30.07.2013 | 00:08

Ինչ ուզում եք ասեք, կյանքը հետաքրքիր է: Իհարկե, Պուտին Վլադիմիրի դեպքում փոքր-ինչ առավել, քան Քոչարյան Ռոբերտի, որովհետև վերջինս իր արձակուրդը սիրում է անցկացնել Տանզանիայում ու ընդամենը մեռած առյուծի վրա նկարվել, իսկ ահա Պուտին Վ.-ն իր արձակուրդի ընթացքում հազարկիլոգրամանոց «ոսկե ձկնիկ» բռնեց, նրա ականջին շշնջաց իր երազանքի մասին ու բաց թողեց… էս վերջին կադրերը ցույց չտվեցին, ուստի չի բացառվում` ինչ-որ բան շշնջալուց հետո նա ձկնիկին մորթել ու կերել է, չենք բացառում` «ծաղկավոր խալաթ» էլ հագցրած լինի (իրավունք ունի. Ձկան էրան փոխարկվել է Ջրհոսով, ուր առյուծները «դուրնոյ տոն» են, էն էլ` սատկած):
Թողնենք Վլադիմիրին իր հանգիստը վայելի, մենք փորձենք հասկանալ. ռուսական փորձագետների վերջին շաբաթների անհանգստությունն ամբողջովին համահո՞ւնչ է կրեմլյան ուղենշումներին, թե՞ ընդամենը տեղեկատվական զգուշացում է Հայաստանին` չնստես կոճղին, չուտես ԵՄ համով գաթան:
Կարծում ենք` «և, և»:
Ռուսաստանն իսկապես անհանգստացած է Հայաստանի` իրեն «աչուկներ» չանելու, ավելին` բավականին համարժեք արձագանքելու պատճառով: Թե «ծաղկավոր խալաթի», թե Դուգինի արտաբերած անհեթեթությունների (մեղմ ասած), թե Տարասովի` «Հայաստանը տալիս է Ղարաբաղը» մոտեցումները մեր փորձագիտական շրջանակների, ինչպես նաև սոցցանցերի կողմից արժանացան կոշտ հակադարձման, ինչը, թերևս, անսպասելի է «Մատուշկայի» համար:
Նկատելի է նաև, որ Ռուսաստանը փորձում է հեղափոխական իրավիճակ ստեղծել Հայաստանում` ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին:
Այնուհանդերձ, ձկնորս Պուտին Վլադիմիրն օրերս ՈՒկրաինայում էր: Այն ՈՒկրաինայում, որը նույն նոյեմբերին պետք է ստորագրի (ոչ թե նախաստորագրի) ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Համոզել ՈՒկրաինային հետ քաշվել համաձայնագրի ստորագրումից Պուտինին հաստատ չի հաջողվի, բայց նա կարող է կանգնել «Պեչորյան լավրայի» չքնաղ համալիրի կողքին ու ասել, որ ՈՒկրաինան հենց Ռուսաստանն է, զի այդպես իրենք ընդունեցին քրիստոնեությունը: Սակայն հրաժարեցնել ՈՒկրաինային ԵՄ-ից անկարող է:
Ոնց երևում է` Ռուսաստանը հասկանում է նաև, որ նախաստորագրումից հրաժարեցնել Հայաստանին նույնպես չի կարող: Մանավանդ որ խոսք կա, թե ստորագրմամբ Հայաստանը ԵՄ-ից, որպես դոնորական օգնություն, 3-4 միլիարդ դոլար կստանա: Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանը, գիտենք` գազի թանկացում, «Հայռուսգազարդի» «հափշտակում», միլիարդանոց զենքի մատակարարում Ադրբեջանին, ծաղկավոր խալաթ, օգոստոսին Ադրբեջան կատարելիք այցի «մեսիջներ» և այդպես շարունակ:
Ակնհայտ է, որքան էլ Ռուսաստանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ իր բռնած ձուկը «տոննայանոց» է, ինքն այնքան ուժեղ տղա է, որ կարող է ապաստան տալ Սնոուդենին` ԱՄՆ-ի հետ հարաբերություններն է՛լ ավելի սառեցնելու հաշվին, այնուհանդերձ, նույն Ռուսաստանը հասկանում է, որ ձուկը բռնել-սատկացնելուց հետո պետք է նաև «սատկած» ձկանը մարսել:
Բանն այն է, որ այս մեծ խաղում Ռուսաստանը կարող է անդառնալի ու մեծ կորուստներ կրել, որից հետո ուշքի չգալ:
Խոսքն այն մասին է, որ, այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում` ԱՄՆ-ը «ծաղկավոր խալաթ» հագցնի Ռուսաստանին. հիշենք` սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու G20-ի գագաթնաժողովը, և եթե Օբաման չմասնակցի դրան կամ մասնակցի, սակայն չցանկանա հանդիպել տանտիրոջ` ձկնորսությամբ աչքի ընկած Պուտինի հետ, ապա, ինչպես ասում են, դա կլինի վերջը: Ի դեպ, չմոռանանք, որ Ռուսաստանն այս տարի նախագահում է G20-ում:
ՈՒ թե սրան էլ հավելենք ավելի կարևոր` Սոչիի եկող տարվա օլիմպիադան, ու թե Ռուսաստանը Սնոուդենի, Սիրիայի, Իրանի, Հարավային Կովկասի և մնացած «հարցերով» իրեն պահի այսպես անպատկառ, ապա ԱՄՆ-ը, ինչպես կարծում են նրա փորձագետները, չի երկնչի` կբոյկոտի Սոչիի օլիմպիադան ևս:
Իսկ դա արդեն` «Ай да Саша, ай да сукин сын» կլինի. ոսկե ձկնիկի պառավի մոմենտով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ