03.12.2013|
11:59
Ո՞վ էր Գրիգոր Ջանշյանը, այն հայը, որն ապրեց հայրենիքից հեռու, բայց իր կարճատև կյանքի տարիներն անձնուրացորեն նվիրեց իր ժողովրդին:
Ծնվել է Թիֆլիսում` 1851 թ. մայիսի 17-ին, հայկական բազմանդամ ընտանիքում: Հայրը` Ավետիք Գլաչիխը, զբաղվում էր պարսկական գորգերի առևտրով` հազիվ ապահովելով մեծ ընտանիքի հոգսերը (նրա խնամքի ներքո էին նաև զարմուհու երկու որբերը): Մայրը` Կեկելան (Կիկիլիա), ծագումով հին թիֆլիսաբնակ էր և հայտնի էր արտակարգ գեղեցկությամբ, բարությամբ, առատաձեռնությամբ ու կենսուրախ բնավորությամբ: Նրա մահը (1884 թ.) մեծ վիշտ է պատճառել մերձավորներին, իսկ մինչ այդ մահացել էր ամուսինը: Գրիգորը սկզբնական կրթությունը ստացել է տեղի, այնուհետև` հայկական ծխական դպրոցում: