-
07.10.2012|
13:11
Այսօր Վենեսուելայում հերթական նախագահական ընտրություններն են։ Մասնակցության համար գրանցվել է շուրջ 19 միլիոն ընտրող։
-
07.10.2012|
13:07
Հալեպում Սիրիայի բանակի գործադրած ճնշումներից ընդդիմադիր զինված ուժերը նահանջում են քաղաքի արևելյան շրջաններից։ Բանակային ստորաբաժանումների առաջխաղացմանը խոչընդոտում են շրջված ավտոբուսներից և բեռնատարներից կառուցված բարիկադները։
-
07.10.2012|
13:05
Թունիսի Ջերբա կղզում բողոքի ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած բախման հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել։ Կղզու բնակիչները բողոքում են աղբավայրի աշխատանքների վերականգնումից։
-
06.10.2012|
12:03
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է, որ միջազգային պատժամիջոցները, որոնք կոչված են խոչընդոտել Իրանին միջուկային զենքի ստեղծման հարցում, ավելի շատ վնասում են հասարակ իրանցիներին։
-
06.10.2012|
11:59
Աշխարհում պլատին արտադրող խոշորագույն Anglo American Platinum (Amplats) ընկերությունը Հարավային Աֆրիկայում աշխատանքից ազատել է արդեն երեք շաբաթ գործադուլ անող 12 հազար հանքափորների։ Ընկերությունը նշում է, որ գործադուլի ընթացքում կրած վնասը կազմում է շուրջ 82 միլիոն դոլար։
-
05.10.2012|
14:20
Այսօր Դուշանբեում բանակցություններն են սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի միջև։
-
05.10.2012|
13:53
Ստամբուլում ձերբակալել են Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսենին սպանած անձանց: Նրանք ձերբակալվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, կեղծ անձնագրերով Թուրքիա մուտք գործելու ժամանակ:
-
05.10.2012|
13:50
Վենեսուելայում երեկ ավարտվել է եռամսյա նախընտրական արշավը: Նախագահական ընտրություններն այստեղ տեղի կունենան հոկտեմբերի 7-ին:
-
05.10.2012|
13:48
Անկարան և Դամասկոսը պետք է զսպվածություն ցուցաբերեն վերջին օրերին երկու երկրների միջև տեղի ունեցած միջադեպից հետո: Այդ մասին ասվում է երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած հայտարարության մեջ:
-
05.10.2012|
13:05
Վրաստանում Իվանիշվիլին, այո, հաղթեց: Բայց եկեք միամիտ չլինենք և ժողովրդավարության մասին հերթական նաղլը չհորինենք: Իրականացվեց հստակ պրոյեկտ, տեղի ունեցավ գերտերությունների կողմից վերահսկելի գործընթաց: Եթե չասենք` նրբագեղ ու խիստ պրագմատիկ առևտուր: