Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-6

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-6
15.05.2024 | 16:58

Սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Նիկոլ հայադավն, իր ոհմակի հետ միասին, Տավուշում Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը, մյուս երկու բնակավայրերն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո, Ալիևին խոստացել ու պատրաստվում է հանձնել ևս չորս բնակավայր՝ իրենց տարածքներով:
Խոսքն, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» մասին է, որոնք ամենևին էլ ադրբեջանական չեն, հայկական են ու գտնվում են ներկայիս Հայաստանի տարածքում, ինչպես, օրինակ, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի (https://www.arlis.am/documentview.aspx?docid=59732 ) Հավելված 2- ում Արարատի մարզի բնակավայրերի անվանացանկում նշված Տիգրանաշենը (ադրբեջանական անվանումը՝ Քյարքի), Տավուշում գտնվող Վերին Ոսկեպարը, որը դեռ 1986 թ. դրությամբ թե՛ ըստ համապատասխան քարտեզների, թե՛ ըստ Երևանի պետական համալսարանի հրատարակած Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի (Երևան, 1986, հեղինակներ՝ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, հատոր 1, էջ 522), «ԱՔՍԻԲԱՐԱ ՎԵՐԻՆ» անվանմամբ (դիմացը գրված՝ «Այժմ՝ ՈՍԿԵՊԱՐ») նշված է որպես ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում գտնվող գյուղ:
Այն, որ վերոնշյալ բառարանում հայկական ու հայաստանապատկան Ներքին Ոսկեպարը «ԱՔՍԻԲԱՐԱ ՆԵՐՔԻՆ» և «ԱՔՍԻԲԱՐԱ» անվանումներով և «Հնում հայաբնակ էր» հիշատակմամբ նշված է Ադրբեջանական ՍՍՀ կազմում, թող որևէ մեկին շփոթության մեջ չգցի, քանի որ 1986 թ. դրությամբ դեռ ավարտված չէին Հայաստանի և Ադրբեջանի վարչական սահմանների ճշտման նպատակով աշխատող Հայաստանի հանձնախմբի (ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ), Ադրբեջանի հանձնախմբի և Ռուսաստանի հանձնախմբի համատեղ աշխատանքները:
Վերոնշյալ աշխատանքների արդյունքներն ամփոփվել են դրանից միայն 2 տարի հետո և, ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի 2-րդ և 3-րդ մասերում, արտահայտվել 1988 թ. հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական սահմանի մասին վերջին իրավական ակտով՝ Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (հաստատման) աշխատանքների անցկացման արձանագրությամբ, ինչպես նաև, Վլադիմիր Մովսիսյանի վկայությամբ, դրանից հետո, տվյալ արձանագրության հիման վրա ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներին վերաբերող բոլոր քարտեզագրական նյութերի, քարտեզների համապատասխան փոփոխությամբ:
Նիկոլ հայադավը մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել է «ադրբեջանական անկլավներն» Ադրբեջանին հանձնելու իր և իր ոհմակի մտադրության մասին: Ահավասիկ նրա նմանաբովանդակ հայտարարություններից մեկն առ այն, որ Ադրբեջանի տարածքի 86 600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են Ադրբեջանի պահանջած անկլավները: Հայաստանի «արդարադատության նախարարություն» կոչված «կանտորան» այս մասին այժմ լռում է, քանի որ Հայաստանի կործանման ծրագիրը, Նիկոլի հետ միասին և որպես նրա հանցակից, իրականացնում են փուլերով, մաս առ մաս, քայլ առ քայլ, և այս պահին հերթը «ադրբեջանական անկլավ» կոչվածները հայերիս թշնամուն փաստացի հանձնելու հերթը դեռ չի հասել: Իսկ գիտե՞ք, թե ինչպես են վարվելու, երբ հերթը հասնի դրան…
Եթե Հայաստանի տարածքի փոփոխության դեպքում խնդիրը հանրաքվեի դնելու սահմանադրական պահանջը չոտնահարվի, ինչը նույնպես բացառված չէ, քանի որ Նիկոլի հանցախումբն ունակ է դրան և ունի Սահմանադրության վրայով անցնելու փորձը, ապա Հայաստանի տարածքի փոփոխության ու հիշյալ բնակավայրերը, դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելու հարցը հանրաքվեի դնելուց առաջ և ընթացքում Նիկոլը և իր ոհմակը դիմելու են ուղղակի շանտաժի՝ եթե չքվեարկեցիք հանձնելու օգտին, Ադրբեջանը կփակի գազատարը, դեպի Վրաստան ճանապարհը, սովի կմատնի Հայաստանը, ի վերջո, պատերազմ կսանձազերծ:…
Եվ, պատկերացնու՞մ եք, այս դեպքում չեն ստի, քանի որ այժմ 1-ին փուլում Տավուշում Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը և մյուս երկու բնակավայրն իրենց տարածքներով Ադրբեջանին հանձնելու ծրագիրն իրականացնելով, Ալիևի, Ադրբեջանի հետ հանցավոր համագործակցությամբ, նրանց տալիս են հենց այդ՝ ՌԴ-ից Վրաստանով եկող գազատարը, Հայաստանն ու Վրաստանը միմյանց կապող ճանապարհը փակելու, ինչպես նաև ջրային պաշարների նկատմամբ վերահսկողությունը և ռազմավարական նշանակության բարձունքները, պաշտպանական բնագծերը վերցնելուց հետո, Հայաստանին ցանկացած պահանջ թելադրելու, պատերազմի դեպքում էլ երաշխավորված հաղթանակ ապահովելու և լիակատար կապիտուլյացիա պարտադրելու հնարավորությունը:
Երբ հերթը մեր թշնամուն «ադրբեջանական անկլավ» կոչվածները հանձնելու հերթը հասնի, Նիկոլը և իր ոհմակը կստեն, թե դրանից հետո Ադրբեջանն էլ մեզ է հանձնելու իր տարածքում գտնվող հայկական անկլավ Արծվաշենը, իսկ հետո, երբ դա տեղի չի ունենա, կհայտարարեն, թե ադրբեջանական կողմը մեզ խաբեց, ուխտադրուժ եղավ, ինչպես արդեն նախկինում Նիկոլ հայադավը հայտարարել է այլ առիթով:
Նույնիսկ, եթե Ադրբեջանը վերադարձնի Արծվաշենը, անթույլատրելի է Տիգրանաշենի և մյուս 3 բնակավայրերի փոխանակումն Արծվաշենի հետ, քանի որ Տիգրանաշենի անմիջական հարևանությամբ է անցնում դեպի Վայոց Ձորի, Սյունիքի մարզեր Հայաստանի մնացած մասի միակ ճանապարհը, ինչպես նաև դեպի Իրան-Հայաստանի միջպետական ճանապարհը։ Ադրբեջանը դրանից հետո ցանկացած պահի կկարողանա փակել ճանապարհը, կտրել մի կողմից Իրանի, Սյունիքի, Վայոց Ձորի և մյուս կողմից Արարատի մարզի և Հայաստանի մնացած մասի միջև կապը, Հայաստանն ուղղակի բաժանել անխուսափելի կործանման դատապարտված երկու մասի:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ