ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դեռ ինչքա՞ն են մեզ ստորացնելու

Դեռ ինչքա՞ն են մեզ ստորացնելու
24.04.2024 | 18:03

Բնապահպանական կոչված միջազգային համաժողովին, բազմաթիվ եվրոպացի (և ոչ միայն) ներկայացուցիչների հետ զրույցում, երեկ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի նախապայման է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, նաև մեր սիմվոլ Արարատի փոփոխությունը: բառացիորեն ասել է. «Հայաստանում լիքը սարեր ունեն, թող դրանցից մեկը դարձնեն իրենց խորհրդանիշ»,-ասել է բառացիորեն, և ինքն ու մնացյալը ուրախ ծիծաղել են:

Նիկոլների դավաճանական իշխանության հենարաններ՝ պատգամավորներ, ոստիկաններ, զինվորականներ, կառավարության ներկայացուցիչներ, դեռ ինչքա՞ն են մեզ ստորացնելու, որ դադարեք դրանց հետ համագործակցել: Ձեր պաշտոնի ու 30 արծաթի համար բոլորիս տունը ծախում ու քանդում եք: Բոլորիդ գործողությունները անհետևանք չեն մնալու, ճշմարտությունը հաղթելու է, և բոլոր դավաճաններդ պատասխան եք տալու հայկական դատարանի և հայ ժողովրդի առաջ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ