ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շառլ Միշելը թող զբաղվի իր հայրենիք Վալոնիայի և հարևան Ֆլանդրիայի դարավոր թշնամանքի վերացմամբ

Շառլ Միշելը թող զբաղվի իր հայրենիք Վալոնիայի և հարևան Ֆլանդրիայի դարավոր թշնամանքի վերացմամբ
22.04.2024 | 11:02

Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:

Եկեք մենք էլ ջերմորեն ողջունենք Շառլ Միշելի հայրենիք Վալոնիայի և հարևան Ֆլանդրիայի միջև ապագա սահմանազատումը:

Եկեք մենք էլ ցանկանանք, որ Շառլ Միշելը զբաղվի իր հայրենիք Վալոնիայի և հարևան Ֆլանդրիայի դարավոր թշնամանքի վերացմամբ:

Ամե՛ն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ