Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հերթական խայտառակ ստորացումը

Հերթական խայտառակ ստորացումը
02.03.2024 | 22:15

Թուրքիայում իրար գլխի են հավաքվել մի շարք երկրների դիվանագետներ ու քննարկում են տարածաշրջանային հարցեր։ Ու հանկարծ Հայաստանի դիվանագիտության «կարկառուն» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պաշտոնական հանդիպում է ունենում Թուրքիայի, Ադրբեջանի և ԵՄ դիվանագիտական պաշտոնյաների հետ։

Թուրք Քըլըչն ու ադրբեջանցի Հաջիևը միաբերան սկսում են ճնշում գործադրել հայ պաշտոնյայի վրա, տողերի արանքում սպառնալ, պահանջել արտատարածքային ճանապարհ, զենքից հրաժարում, մի խոսքով' կապիտուլյացիա։

Թվում է, թե ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պետք է աջակցության խոսք ասի հայկական կողմին, մանավանդ որ, Հայաստանի իշխանությունը զօրուգիշեր սիրո և հավատարմության երդումներ է տալիս Արևմուտքին։

Սակայն ԵՄ պաշտոնյան շարունակում է թուրքական կողմի պնդումները և ասում, որ հենց Թուրքիան է դրական ազդեցություն ունենալու Հայաստանի ապագայի վրա։

Խեղճուկրակ Ռուբեն Ռուբինյանն էլ, սառը հայացքով նստած, լսում է ու հերթական խայտառակ ստորացումը բերում մեր երկրի պատմության համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ