ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դիահերձարանը՝ բրենդ

Դիահերձարանը՝ բրենդ
27.02.2024 | 15:07



Մի նախարարացու ունենք՝ Ավանեսյան է, ինչ է, նոր խորհրդարանի ամբիոնից հպարտորեն հայտարարում է, թե «մենք էս տարիների ընթացքում դիահերձարաններ ենք կառուցել Սևանում, Բերդում ու Մեղրիում»:

Փաստորեն, պարծենալու նոր հարթակ է. դուք մենակ դիահերձարան կառուցելուց եք լավ, հո գործարան ու արտադրամաս չե՞ք սարքի. մահաբերների իշխանության բրենդը դիահերձարանն է:

Կասեք՝ կոնսպիրոլոգ եմ, բայց էդ դիահերձարանները կոնկրետ էսօրվա առաջնագիծն է փաստորեն. էն ասածս փոթորիկն էլ ուժի մեջ է:

Էլի եմ ասում՝ ընդամենը փաստ եմ արձանագրում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ