ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանն արևմտյան «հանձնարարություն» է ստացել

Փաշինյանն արևմտյան «հանձնարարություն» է ստացել
23.02.2024 | 20:47

Ներքին Հանդի միջադեպի հետ կապված հայկական կողմն ի սկզբանե ընդունել էր ադրբեջանական վարկածը (այն հետո լեգիտիմացվեց արևմտյան հարթակներում)՝ անուղղակի արձանագրելով, որ առաջին կրակոցը եղել է հայկական դիրքերից:

Փաշինյանի մյունխենյան այցից հետո ԱԽ քարտուղարը պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա:

Կարծում եմ՝ անգամ ավելորդ է խոսել այն մասին, որ այս թեմայով Փաշինյանն արևմտյան «հանձնարարություն» է ստացել:

Բայց Արմեն Գրիգորյանի հարցազրույցից մեկ այլ տպավորություն կարելի է ստանալ, որ մեր սահմանների այս կամ այն հատվածների անվտանգության համար պատասխանատու են եվրադիտորդները կամ ռուսները:

Ընդհանրապես, կա՞ մի բան, որի համար այս իշխանությունը պատասխանատու է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ