Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ի՞նչ են արել միլիոնանոց հայ համայնքի հարուստները վերջին 100 տարիներին ԱՄՆ-ում և ի՞նչ են անում հիմա

Ի՞նչ են արել միլիոնանոց հայ համայնքի հարուստները վերջին 100 տարիներին ԱՄՆ-ում և ի՞նչ են անում հիմա
11.02.2024 | 12:39

Քանի՞ հայ սենատոր կամ կոնգրեսմեն կա Ամերիկայի պառլամենտում, քանի՞ նահանգապետ ու քաղաքապետ կա։

Ի՞նչ են արել միլիոնանոց հայ համայնքի հարուստները վերջին 100 տարիներին ԱՄՆ-ում, ի՞նչ են անում հիմա։ Լցրել են ու լցնում են իրենց դատարկ երախներն ու չեն մտածել իրենց դատարկ գլուխները լցնելու մասին, որ հետագայում չթռչի իրենց ու իրենց ազգակիցների վզներից։ Միայն թե իրենց անունները տպվեն ու մնան համայնքային եկեղեցիների պատերին, կարծես թե դա որևէ մեկին պետք է կամ հետաքրքիր է։

Ի՞նչ են արել ու անում տեղական հարուստները։ 98 հատ կան, որ պատրաստ են $50,000+ տալ պետհամարանիշ գնելու համար, պատրաստ են հազարավոր դոլարներ ծախսել լաթերի ու անպետք իրերի վրա, բայց մի գրոշ չեն տրամադրի որևէ խելացի երիտասարդի, որ սովորի Սթենֆորդում կամ Հարվարդում։

Դե հետո մի նեղվեք, որ ԱՄՆ-ը Իսրայելին պարտաճանաչ ու կանոնավոր միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամերիկյան հարկատուների գրպանից ու նեղության պահին էլ ամբողջ հզորությամբ պաշտպանում։

Գիտե՞ք, թե քանի հրեա սենատոր, կոնգրեսմեն, ադմինիստրացիայի բարձր պաշտոնյա՝ ներառյալ պետնախարարը, նահանգապետ ու քաղաքապետ կա ԱՄՆ-ում։ Շատ են:

Հ.Գ. Ռուսաստանի հայ մեծահարուստների մասին նույնիսկ անիմաստ եմ համարում խոսելը։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ