ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զգուշացե´ք, ԵՊՀ-ն հարձակվում է

Զգուշացե´ք, ԵՊՀ-ն հարձակվում է
06.02.2024 | 20:17

Ժամանակին` մի 3-4 տարի առաջ, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն դատական բուռն կյանքով էր ապրում: Վերջինս դատվում էր հարազատների, բարեկամների, գործընկերների, ընդդիմախոսների և հասարակության այլ սեգմենտների ներկայացուցիչների հետ: Մի խոսքով, աջ ու ձախ անխնա դատվում էր: Այնուհետև, մի պահ հանդարտվեց, կրկին ամուսնացավ, որդի ունեցավ (արդեն շնորհավորել եմ): Այժմ ցիկլը կրկնվում է:

ՈՒրեմն, շատ բարձր մակարդակով ԵՊՀ-ն հայտարարում է, որ «մեծացել է ԵՊՀ-ի վերաբերյալ կեղծիք ու զրպարտություն պարունակող պատվիրված հրապարակումների թիվը, ուստի համալսարանի համբավը բարձր պահելու նպատակով որոշել ենք հետևողական լինել ու անդրադառնալ դրանց՝ ներկայացնելով իրականությունն ու պահանջելով հերքում»:

Փաստորեն, ԵՊՀ-ում սկսել են օրենք կարդալ, օրինակ` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը:

Ավելին`ոչ միայն կարդում են, այլև մեջբերում: Դա նշանակում է, որ ԵՊՀ-ն պատրաստվում է «հարձակվել»:

Որպեսզի կասեցվի «հարձակումն» անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են ԵՊՀ-ի «հարձակվողները»: Դրա համար շատ բան պետք չէ: Պետք է մտնել դատական իշխանության datalex.am կամ տեղեկատվական հանրամատչելի այլ կայքեր և տեսնել, թե ովքեր են ԵՊՀ-ի թիմի «հարձակվողները»:

Հավատացե´ք, որ տեղեկանալով «հարձակվողների» անցուդարձից, դուք կկորցնեք հավատը մարդկության նկատմամբ: Իսկ դա արժի մեկ միլիոն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

ԵՊՀ-ի «հարձակվողներին» խորհուրդ կտամ «համալսարանի համբավը բարձր պահել» սեփական ընտանիքներում, դպրոցներում` քերականության դասերին, Կենդանաբանական այգում և, իհարկե, սնանկության դատարանում:

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ