ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոչինչ չի փոխվել

Ոչինչ չի փոխվել
29.01.2024 | 14:01

Տիգրան Մանսուրյանի մասին գրառումներ եմ կարդում։ Շատերը նաև լուսանկարներ են տեղադրել` ճիվաղի հետ գրկախառնված:

Կարդում եմ Մանսուրյանի հայրենակիցների, նրա երբեմնի երկրպագուների գրառումներն ու կրկին համոզվում, որ Վահան Տերյանը երիցս իրավացի էր հայ մտավորականության մասին գրած իր խոսքում։

ՈՒ ոչ միայն Տերյանը։ Մեծն Թումանյանը ևս:

Այդպես էլ չեմ հասկանում. մի՞թե մի կրծքանշանը, երկաթի կտոր մեդալը կամ շքանշանը նրանց համար այնքան թանկ է, որ կարող են սեփական ազգի դահճի հետ գրկախառնվել, շողոքորթել, քծնել հրեշներին` հանուն մի աման ապուրի։

ՈՒ դրանով խաչ դնել իրենց անվան ու պատվի վրա։

Երբ ազգի երևելիները, ազգի տաղանդավոր զավակների ստվար մասն են այդպիսին, էլ ինչու՞ նեղանանք ժեխ ու նախրից։ Որքա՜ն իրավացի էր Թումանյանը, երբ ասում էր, որ ներսից ենք փչացած։ Երբ ցավով ասում էր, որ ազգի գլխին բերած աղետի ու ողբերգությունների համար մեկը պատասխանատվություն չկրեց, մեկն անձնասպան չեղավ:

Նույնը շարունակվում է, ցավոք։

Ոչինչ չի փոխվել։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ