ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բանակից փախածները նշում են բանակի օրը

Բանակից փախածները նշում են բանակի օրը
28.01.2024 | 19:31

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ՝ ԱԽ քարտուղար: «Կարմենի մոտ» հարցազրույցի ժամանակ խոստովանեց, որ քեռու՝ Մովսես Հակոբյանի բլատի շնորհիվ ծառայությունն անց է կացրել հարմարավետ զորամասում:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար: Ազատված է զինվորական ծառայությունից:

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ՝ փոխվաչապետ: Ազատված է զինվորական ծառայությունից:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ՝ արտգործոց նախարար: Ազատված է զինվորական ծառայությունից:

ՍՈՒՐԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ՝ պաշտպանության նախարար: Չի ծառայել ՀՀ ԶՈՒ-ում:

Հետին պլանում երևում է արդարադատության նախարար՝ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ, որը ևս ազատված է ծառայությունից:

Լուսանկարում չեն երևում վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, և հարյուրավոր այլ պետական այրեր, ովքեր ևս ազատված են եղել ծառայությունից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ