ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսկ գրելու՞ ես, որ…

Իսկ գրելու՞ ես, որ…
27.01.2024 | 23:37

Կողմ եմ Փաշինյան Նիկոլի առաջարկին. մարդն ասում է, եկեք «Հայոց պատմություն» առարկան դարձնենք՝ «Հայաստանի պատմություն»:

Եկե՛ք:

Իսկ «Հայաստանի պատմություն» դասագրքում գրվելու՞ է, որ Արմեն Սարգսյանը սահմանադրության խախտումով է նախագահ դարձել, և որ իր ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում ՝վարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիրն ապօրինի է:

Գրվելու՞ է այդ դասագրքում, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի բան, որ մի խումբ ԱԱԾ գործակալներ իրականացրին հեղափոխություն:

Մատաղ սերնդին ներկայացնելու՞ եք, որ Հայաստանի արտաքին գործոց նախարարը մեղադրվեց թուրքական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ և որ այդ կապակցությամբ ոչ մի քրգործ չհարուցվեց և Հայաստանի պառլամենտի պատգամավորներին արգելվեց կնճռոտ թեման բարձրացնել, լսումներ կազմակերպել:

Նիկոլ Փաշինյան Հայաստանի պատմության մեջ գրվելու՞ է, որ ազգայնական լոզունգներով քեզ բերեցին իշխանության, որ դաշնակցական լոզունգներով հազարավոր տղաների ուղարկեցիր Ալեն Սիմոնյանի ու Պապիկյան Սուրիկի հայրենիք՝ Աղդամ, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո մոտդ մետամորֆոզ տեղի ունեցավ և դարձար խաղաղասեր, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ջաթագով:

Հայաստանի պատմություն դասագրքերում գրվելու՞ է, որ Սերժիկ Սարգսյանին մերժեցիր, բայց վեց ամիս հետն ապրեցիր դուռ դռան, որ Հանրապետական կուսակցության դռները շպրտված տականքին դարձրիր կուսակցության ղեկավար: Ի դեպ, գրել տալու՞ ես, որ 2017 թվականի հոկտեմբեր ամսին փաստացի լուծարվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Փաշինյան Նիկոլ, Հայաստանով անցնող նարկոթրաֆիկի մասին բան լինելու՞ է, ՀԱՊԿ ներքին գներով գնված ու այլ պետություններին վաճառված զենքերի մասին հիշատակումներ լինելու՞ են: Թե ինչպես քոսոտ թիմակիցներդ մի քանի ամսում դարձան բիրդան աղա՝ պատմելու՞ ես:

Կողմ եմ «Հայաստանի պատմությանը», բայց գոնե Ավինյան Տիգրանի, փսորիազ հիվանդության, 15 հազար դոլարի մասին մեկ երկու բառ լինելու՞ է, թե՞ չէ՛:

Եվ վերջում` «Հայաստանի պատմություն» դասագրքում պատմաբաններդ գրելու՞ են, որ դու ես խախտել 2020 թվականի հոկտեմեբրի 10-ի հրադադարը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ