ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչու՞ ինքնալուծարվեցիք

Ինչու՞ ինքնալուծարվեցիք
27.01.2024 | 10:45

Ինչու՞ 2017 թ, ապրիլին ընտրված ԱԺ-ն 2018 թ. հոկտեմբերին որոշեց գնալ ինքնալուծարման:

Սրտի ցանկություն ու մղու՞մ էր, դրսի պարտադրա՞նք էր, թե ՞ բիզնես պրոյեկտ:

Չեմ հավատում, թե ինքնալուծարման որոշում կայացնող Աժ-ն չէր հասկանում, թե ինչ է անում:

Չեմ հավատում, թե չէին հասկանում, որ դրանով ռեալ, իրական իշխանությունը հանձնում են քաղաքական պատեհապաշտներին` անվերադարձ:

Ինչու՞, հանուն ինչի՞ , կամ ինչի՞ դիմաց:

Հիմա էլ, հարգարժան տիկնայք և պարոնայք, ձեր ո՛չ մի խոքի, ո՛չ մի լաց ու կոծի, ո՛չ մի անեծքի կամ հայրենաիրական պաթետիկ ճառի չեմ հավատում, մինչև հոդաբաշխ չասվի ՝ ինչու՞ ինքնալուծարվեցիք:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ