ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միակ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, որը չի վերահսկում և ոչ մի ոլորտ

Միակ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, որը չի վերահսկում և ոչ մի ոլորտ
30.12.2023 | 11:16

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տաքսիների վարորդների զգալի մասը ... հայեր են, որոնք չգիտեն քաղաքը և հաճախորդների հետ փորձում են շփվել բացառապես հայերեն, երբեմն` կիսատ-պռատ ռուսերեն լեզվով:

Ի՞նչ եք կարծում. հնարավո՞ր է նման երևույթ:

Հնդիկներն իրենց երկրում պարտավոր չեն հայերեն կամ կիսատ-պռատ ռուսերեն լեզվով հաղորդակցվել: Փոխարենը` Հնդկաստանում աշխատող ցանկացած անձ պարտավոր է իմանալ և հարգել Հնդկաստանում պետական կարգավիճակ ունեցող լեզուներից մեկը: Ի դեպ, լեզուների այդ ցանկում բացակայում է հայերենն ու կիսատ-պռատ ռուսերենը:

Այժմ վերադառնանք Հայաստան:

Նկարում պատկերված է Հնդկաստանից Հայաստան գաղթած քաղաքացի: Վերջինս ապրում է Երևանում և Yandex-ի տաքսի է վարում: Նա չգիտի քաղաքը, խոսում է բացառապես հնդկերեն, երբեմն` կիսատ-պռատ անգլերեն լեզվով: Հայաստանում ապրող հայերը պարտավոր չեն հնդկերեն կամ կիսատ-պռատ անգլերեն լեզվով հաղորդակցվել: Փոխարենը` մեր երկրում աշխատող օտարերկրյա ցանկացած քաղաքացի պարտավոր է իմանալ և հարգել ՀՀ պետական լեզուն:

Իրավիճակն այսպիսին է` Երևանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները , որոնք Յանդեքս տաքսի են վարում, ոչ միայն չգիտեն քաղաքը, այլև` հայաստանցի հաճախորդների հետ փորձում են հաղորդակցվել վերջիններիս համար անհասկանալի լեզուներով: Արդյունքում` իմաստազրկվում է տաքսի ծառայության գոյությունը և պղծվում է Հայաստանի խորհրդանիշերից մեկը:

Իրավիճակի միակ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, որը չի վերահսկում և ոչ մի ոլորտ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4915

Մեկնաբանություններ