ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ջերմ բարևներ Բաքվից` ԿԳՄՍ նախարար Ժաննային

Ջերմ բարևներ Բաքվից` ԿԳՄՍ նախարար Ժաննային
03.11.2023 | 11:08

Մինչ հայաստանյան հակահայ իշխանությունները քծնելով ադրբեջանցիներին և թուրքերին կեղծում և մանիպուլացնում են մեր պատմությունը, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննան ամեն գնով պաշտպանում է քայլիստների «քավորությամբ» հրատարակված 7-րդ դասարանի «Հայոց պատմության» հակահայ դասագիրքը, Ադրբեջանում, Նախիջևանի համալսարանի կողմից այս բովանդակությամբ գրքեր են հրատարակվում և տիտղոսաթերթի վրա դնում այս քարտեզը` Հայաստանը ներկայացնելով որպես պատմական Արևմտյան Ադրբեջան:

Ժաննա՛, լա՞վ ես:

Գո՞հ ես:

Կմեկնաբանես թուրքերիԴ հրատարակած այս գրքի քարտեզը:

Նիկոլի իշխանությունը կեղծելով պատմական փաստերը հրաժարվում է մեր պատմությունից, իսկ թուրքերն այդ ֆոնին սեփականաշնորհում են մեր պատմությունը և պաշտոնական Երևանի հակահայ կեցվածքի ֆոնին է՛լ ավելի լկտիանում և ցինիկանում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ