ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Պատմության աղբանոցը գրկաբաց սպասում է սրանց

Պատմության աղբանոցը գրկաբաց սպասում է սրանց
18.10.2023 | 21:42

Մտել ենք եք մի շրջափուլ, որտեղ հայրենիքի հանձնումը պետք է հիմնավորվի որպես դարի սխրանք և հերոսություն։

Որջերից դուրս կգան մոլի արցախատյացները, «հանգիստ ապրելու» քաղաքական հեքիմները, որոնք «պետությունը բեռ է» կարգախոսով կավետեն նոր կյանքի սկիզբը, երանության մեկնարկը, խաղաղության բացումը։

Ինքնիշխան հպարտները էյֆորիայի մեջ ընկած կհամարեն, որ լուծել են դարի հարցը՝ Արցախյան հիմնահարցը։ Լուծել, լուծարել ու կազմալուծել են պետականությունը՝ անարգանքի լծի ներքո։ Լուծել ու տարրալուծել են ինքնության բաղադրիչը և կենսական դարպասը։

Կտրել են «պետական կույրաղիքը», որը խոչընդոտում էր առողջ կենսագործունեությանը, անդամահատել են ախտահարված ոտքը՝ հանուն Նոր Հայաստանի, Հանուն Դեմոկրատիայի և Քաղաքակրթության։

Հանուն նրա որ թոշակները 1000 դրամով բարձրանան, որ

ԺԵԿ-ի տեղեկանքները թափանցիկ հանձնվեն, որ ասֆալտը փռվի և բորդյուրները շարվեն։

Միջազգային հանրությունը նրանց կհամարի քաղաքակրթության զավակներ, խաղաղության դեսպաններ, նոբելյան մրցանակի հավակնորդներ, կսրբադասեն մի որոշ ժամանակ ու դեն կնետեն նորից պատմության աղբանոցը։

Ի վերջո, բոլոր այդպիսիների ճանապարհը մեկն է...

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ