Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Դու ավարտված մարդ ես

Դու ավարտված մարդ ես
09.10.2023 | 22:06

-Ոչ մի անմեղ մարդ չպետք է արժանանա քրեական հետապնդման,-այսօր ասել է Հայաստանի վարչապետը՝ քննչական կոմիտեում անցկացված ինչ-որ միջոցառման ժամանակ:

Նիկոլ Փաշինյան կառավարմանդ անփառունակ տարիներին իմ վրա 4 քրեական գործ է հարուցված եղել, մեկը մյուսից ծիծաղելի:

-Եվ ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության,- նույն միջոցառման ժամանակ եզրափակել է Սամոդուռը:

Փաշինայն Նիկոլ, դու ավարտված մարդ ես:

Քեզ լսողները՝ նույնպես:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ