Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հյուծված Արցախին էս պատերազմն էր պակասում

Հյուծված Արցախին էս պատերազմն էր պակասում
20.09.2023 | 16:11

Հայաստանին պատերազմի դրդելուց առաջ մի փոքր նեղություն կրեք՝ ծանր ու թեթև արեք իրավիճակն ու հետևանքները:

Նախ՝ ու՛մ եք դրդում, մարդու՞ն, ով հինգ տարի շարունակ թշնամու պես է վերաբերվել մեր երկրին: Սրանից բխող՝ հաշտվեք այն մտքի հետ, որ սա պատերազմ չի լինելու, այլ՝ հերթական սպանդ՝ հարյուր անգամ ավելի մեծ չափով ու տարածքով:

Հիմա ո՛չ կրակի դադարեցումն է Արցախի օգտին լինելու, ոչ՝ չդադարեցումը, ո՛չ բանակցելը, ոչ՝ չբանակցելը, ո՛չ էլ, առավել ևս, պատերազմի մեջ Հայաստանի ներքաշվելը....

Այ այսպիսի փակուղու մեջ ենք, վերջին մահացու պրովոկացիան էլ, ռուսի քթին դեմ տված, ավաղ, շատ թարմ է:

Արևմուտքն էլ երբեք չի երազել Արցախին անկախություն տալու մասին:

Իսկ եթե արժանապատվության խնդիր կա, սրտներս ճաքում է ցավից, գետինն ենք մտնում ամոթից, ապա հիշենք, որ մի ամբողջ երեք տարի ժամանակ ունեինք այն մասամբ, գուցե և ամբողջական՝ վերականգնելու:

Անարժանապատիվ ապրել ենք երեք տարի, հաշտվել այն մտքի հետ, որ Արցախն իրականում կորցրել ենք 2020-ի նոյեմբերի 9-ին ու սրա կողքին՝ ոչինչ չենք ձեռնարկել:

Հիմա եկել եք, թե՝ Հայաստանը չի ուզում զորք մտցնել Արցախ և պատերազմ հայտարարել Ադրբեջանին ու Թուրքիային, որը, ի դեպ, նորից ակտիվացել է, Զանգելանով ու Քելբաջարով էլի զենք ու զինամթերք, կենդանի ուժեր է տեղափոխել սահման:

Հարգելիներ, սա ՊԱՏԵՐԱԶՄ չի, դուք էլ գիտեք, ՍՊԱՆԴ է կոչվում: Իրավիճակը գնահատեք այս պահի մեր ունեցած-չունեցած կազմով ու դրությամբ, նոր ,,թասիբի,, ընկեք:

Չեմ ուզում ավելին ասել, քան արդեն գիտեք:

Երեք տարի մեռանք ասելով՝ Արցախը կորցնում ենք, արթնացեք, գնացեք էն արժանապատվության երթին մի հարյուր հազարով մասնակցեք, դուրս եկեք տներից, ժամանակավոր կառավարություն ստեղծեք՝ փորձառուների հրամանատարությամբ:

Եղավ այն, ինչից ամենաշատն էի վախենում...

Հիմա ուշ է, շատ ուշ է, ցանկացած ձեռնարկում ի վնաս մեզ է աշխատելու, մնում է զուտ խաղաղ բնակչության գոյապահպանության հարցը, կորուստը քիչ լինի:

Հյուծված, թշնամու շուրջկալում միայնակ մնացած Արցախին միայն այս պատերազմն էր պակասում:

Փաստը մնում է այն, որ Արցախը պահած-պահած՝ մեր էշ խելքից կորցնում ենք:

Հիմա գոնե հասկանու՞մ է իմ սիրելի ազգը, թե ինչ ծանր էր Հիպոկրատի գլխարկը նախկինների համար, և ինչ պատվով էինք այն կրում:

Տվեք մեզ արժանապատիվ, ազգասեր Գերագույն հրամանատար և գերտերությունների հետ նորմալ բանակցող իշխանություն, որ կկարողանա զորք ղեկավարել, տանել հաղթական ճանապարհով, ոչ՝ հանրածանոթ սպանդի, մատաղացու ոչխար քշելու պես. էն որ՝ երկնքից թափվող կրակի տակ ամայի դաշտերում տարել լցրել էին՝ անտեր-անտիրական...

Ցավոք, այդ շանսն էլ ենք կորցրել, գոնե՝ այս պահին, մնում է՝ Աստված կանչենք, միջազգային կառույցները խառնենք, որ կրակը գոնե դադարեցվի: Բա հետո՞…

Հետոն էլ դուք ասեք: Կամ ազգովի կանհետանանք պատմության թատերաբեմից, կամ նոր էջ կգրենք զարթոնքի:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ