Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Նրանք ջուր են լցրել թրքասերների ջրաղացին

Նրանք ջուր են լցրել թրքասերների ջրաղացին
06.09.2023 | 11:55

Մի շարք լրատվամիջոցներ տարածում են այն տեղեկատվությունը, թե Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։

Նախ, ինչու՞ ԼՂ-ում և ոչ՝ Արցախում․․․

Վախենու՞մ եք գրել Արցախ․․․

Հետո՝ Արտակ Բեգլարյանին հասկացանք, էդ Թանկյանին ինչու՞ եք էլի մեյդան գցել ու «ռասկրուտկա» անում։

2018-ին Նիկոլի հետ գրկախառնվելու և տրնգի պարելուց հետո պետք է մոռանալ նրան և էն Արսինեին ու նմաններին, որոնք հորթային հրճվանքով դիմավորեցին սրանց իշխանությանը։

Նմաններն այլևս իրավունք չունեն խոսել Հայաստանի ու Հայ Ազգի մասին, նրանք ջուր են լցրել թրքասերների ջրաղացին ու նպաստել այսօրվա անպատվաբեր ու խայտառակ իրավիճակն ստանալու գործընթացին:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ