ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրենց կյանքի ամենամեծ ձեռքբերումը եղել է Նիկոլին իշխանության բերելը

Իրենց կյանքի ամենամեծ ձեռքբերումը եղել է Նիկոլին  իշխանության բերելը
19.08.2023 | 16:26

Բա որ ամեն մի չկայացած չնթռ, որոնք Հայաստանի համար մի չոփ բան չեն արել, մի փուշ մատից չեն հանել ու իրենց կյանքի ամենամեծ ձեռքբերումը եղել է Նիկոլին պահելը, նրան իշխանության բերելը ու մաքսիմում ֆեյսբուքում մի երկու հազար անուղեղ հետևորդ հավաքելը, սկսում են հայ ազգի մասին իրենց փնթի բերանները բացել ու արդարացնում են դա, իբր Նժդեհը, Թումանյանը կամ Րաֆֆին ժամանակին էսպես կամ էնպես են ասել։

Ա՛յ ոչմիբաններ, Նժդեհի կոշիկների տակացուները կամ Թումանյանի ու Րաֆֆու թանաքամանը մաքրող շորը ավելի շատ բան են արել Հայաստանի համար, քան՝ դուք։ Էդ մարդիկ էնքան լավն են արել Հայաստանի համար, որ իրավունք են ունեցել զայրացած ու հիասթափված ժամանակ վատն էլ ասել։ Իսկ դուք ո՞վ եք, դուք ի՞նչ եք ընդհանրապես։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3520

Մեկնաբանություններ