Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Խեչան դային

Խեչան դային
13.08.2023 | 09:08

(սկիզբը` այստեղ)

-Ստալինի տարիներն էին։ Փիս ռեժիմ էր,- պատմում էր Խեչան դային, որ 50-ն անցել էր ու մտել 51-ի մեջ։-

Մեր գյուղից շատ շատերին կռիվ տարան, ջահել ջիվան, շիմշատ բոյերով, նախշուն, ամեն մեկը մի թառ֊լան տղա, ամեն մեկը մի տան ճրագ։

Կռիվ էր Գերմանի հետ։ Կըսեն Հիտլեր կուզե աշխարհ գրավե ու աչք է դրել Սովետ վերցնե, ամա Ստալին ուժեղ է, մեզի հաղթել չի էղնի, զուլում ու կրակ եկավ մեր հայերու գլխին։ Հայի ճակտին

գրած է , որ ամբողջ կյանքեն մեջ պիտի տանջվինք ու պայքարինք։

Աստված իմ, քիչըմ մեզի խղճա, շատ

կոտորածներ տեսանք, աչքդ քաղցր

պահե մեզի վրա ու թող էն միակ արևը

աշխարհքի վրա հավասար բաժանե, որ մեզի պես ծնողները ջահել ջիվաններ

չկորցնին։ Վերև Դու, ներքև մենք, Տե՛ր իմ

Աստված, մեկը` էրկու, իրեք արա, սաղս

Էլ գնացող ենք, մեռնիմ զորությանդ։

Խեչան դային պատմում էր, իսկ մենք ծալապատիկ նստած, լսում էինք։

Պարզ երևում էր, որ Խեչան դայու աչքերը մեկ֊-մեկ լցվում էին, իսկ մենք գլուխներս կախ, աչքի տակով նայում էինք, թե ինչպես էր Խեչան դային պիջակի թևքով սրբում արցունքներն ու մտածում էինք, թե Խեչան դայու մտքերը ուր էին տանում իրեն։

- Մատնիչները շատացել էին գյուղում,-պատմում էր Խեչան դային։-Մարդ իր

շողքից էլ էր վախենում։ Շատ անմեղների բռնում, տանում էին։ Մինչև Գերմանի կռիվը գրագետներին հավաքում տանում էին։ Էն տանելն էր, որ տանում

Էին։ Ասում էին Սովետի թշնամիներ են։

Էդքանը տեսնելով, վատ էի տանում։

Գիշերները չէի քնում։ Մանկլավիկները

շատացել էին, մեկը մեկի լավը չէր ուզում։Ասում էին էս ամբողջը մի Բերիա անունով մարդ կար, սաղ իրա

արած ձեռքի գործն է։ Անցան գնացին

Էդ տարինեիը, Սովետը հաղթեց ու մեր

դրոշը Բեռլինում ծածանվեց։ Մեր գյուղից քչերը վերադարձան, շատերը մնացին ռազմի դաշտում։ Շատերի տները որբացան ու անտեր, անհեր

մնացին։

Գյոռբագյոռ լինի Հիտլերը։ Էն էլ մեկն ասում է փախել է, մեկն էլ ասում է իրեն ու կնգանը թունավորել մեռել են։

Էս վերջին տարիներին էլ ականջիս էր հասել, որ Հիտլերը սաղ է։

Բա որ սաղ է, ինչի՞ չեն բռնում սատկացնեն` հը՞։

Է՜է՜է՜, չեմ իմանում, որ մեկին հավատամ։

Ավելի լավ կլինի ականջս հեռու պահեմ

ու շառ ու փորձանքից հեռու լինեմ։ Թե չէ մեկ էլ տեսար բերեցին վզիդ փաթա֊թեցին։

Ոչ տեսել եմ, ոչ էլ լսե, չէից լավ բան չկա։

Չծիծաղեք էրեխեք ճիշտ եմ ասում։

Երբ որ մեծանաք, էն ժամանակ գալու եք իմ խոսքին ու ասելու եք Խեչան դային ճիշտ է։

- Խեչան դայի, բա խի ե՞ք մենակ ապրում, կին, երեխաներ չունե՞ ք։

- Է՜է՜է՜, ձեր բալին մատաղ, ունեցել եմ։ Իմ կյանքը շատ դժվար է եղել։Մանկուց էլ զրկանքներ կրելով, տուն-տեղ կորցնելով, մի կերպ ընկել եմ էս գյուղը։

Երկու թառլան տղաներ եմ ունեցել։ Ամեն մեկը մի արծիվ։ Ջահել ջիվան հասակներում թուրքերը սպանեցին...

Տիրեց խոր լռություն։ Խեչան դային գլուխն առած ափերի մեջ, մեզ չէր նայում։ Երեխայի պես հեկեկում էր ու վայ բալեքս կանչելով արտասվում էր։ Հասկանում էինք, որ Խեչան դային վերհիշում էր անցյալը, թե ինչպես են

թուրքերը ավերում իր տունը, հողին

հավասարեցնում բաղն ու բոստանը։

ՈՒ հիմա Խեչան դային աչքներիս առաջ

երեխայի պես լալիս էր:

Չգիտեինք` ինչ ասել, սիրտը ոնց շահել։

- Կռիվ էր, պատերազմ, երկիրը խառնված էր։ Հիտլերի ախորժակը շա՜տ֊-շատ էր,֊ պատմում էր Խեչան դային:

(շարունակելի)

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5425

Մեկնաբանություններ