Անցած տարվա մասսայական ցույցերից (Դիմադրության շարժում) մեկ տարուց ավելի է անցել:
Ցավոք (մեղմ ասած), դրանք չհանգեցրին գործող պատուհաս իշխանության հեռացմանը: Կարծում եմ, ի թիվս այլ պատճառների, պակասեց վճռականությունը:
Բայց այլ երևույթի վրա եմ ուզում սևեռել հանրության ուշադրությունը:
Հավանաբար կհիշեք, թե ինչքան հայտնի և նորահայտ դեմքեր էին մեդիա-հրապարակ նետվել՝ պախարակելու այդ ցույցերը:
Նրանցից ոմանք հանդես էին գալիս որպես «իրական-արմատական ընդդիմություն» և խոստանում էին, որ եթե «նախկինները գնան հրապարակից, իրենք շատ արագ կհեռացնեն դավաճանների խմբակին իշխանությունից» (իհարկե, երբեք չօգտագործելով «դավաճան» բնորոշումը):
Հիմա «նախկինները» շատ պասիվ են, գրեթե չկան:
Իսկ ընթացիկ միակ լուրջ գործընթաց-նախաձեռնությունը «#հայաքվե»-ն է:
Ո՞ւր են նրանք, ովքեր որպես խանգարող հանգամանք նշում էին անցած տարվա ցույցերն ու դրանց կազմակերպիչներին:
Կոնկրետ ապացույց, որ դրանք բոլորը ՔՊ կոչվող հակահայկական խմբակի արբանյակներ են և գրպանային «քաղաքական ուժեր»: Օգտագործվում են՝ ըստ անհրաժեշտության:
Ընդ որում, վիճակը հիմա շատ ավելի ծանր է, քան անցած տարի՝ 2022թ. սեպտեմբերյան պատերազմ՝ հարյուրավոր զոհերով, նոր տարածքների զիջում, Արցախի շրջափակում, սով, հայ-ադրբեջանական բանակցություններում՝ կապիտուլյացիա:
Արսեն Ջուլֆալակյան