38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սույն գեղացուն թվում է, թե ՀՀ բյուջեն իր հոր բոստանն է՝ ում ինչ ուզի կտա կամ չի տա

Սույն գեղացուն թվում է, թե ՀՀ բյուջեն իր հոր բոստանն է՝ ում ինչ ուզի կտա կամ չի տա
26.07.2023 | 15:23

Երեկվա իր ասուլիսում ժողվարչապետ Փաշինյան Նիկոլն ապացուցեց և խոստովանեց, որ աղերս չունի պետության, պետականության և պետական ծառայության հետ, քանի որ ոչ այլ ինչ է, եթե ոչ լակոտ, ընդ որում՝ ստոր, տգետ և անբարոյական լակոտ:

Դրան փոխանցեցին Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը, որում պաշարված Արցախի ներկայացուցիչն ասում էր.

«Որպես Արցախի ԱԺ պատգամավոր, ես ձեզ արգելում եմ այսուհետ չեղարկել կամ նույնիսկ փորձ անել կասկածի տակ դնել մեր ինքնորոշման իրավունքը: Կրկին անգամ ձեւակերպում եմ հարցերս, ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման, ո՞վ է ձեզ տվել իրավունք, որ դուք կարող եք Արցախը որպես մանրադրամ օգտագործել: Ի վերջո, ձեր այդ քայլերի արդյունքում ինչ է շահել կամ շահում Հայաստանը»:

Նորմալ մարդը, դաստիարակություն, գիտելիք ու ներքին կուլտուրա ունեցող, այս հարցից գետինը կմտներ, բայց այն ուղղված էր Փաշինյան Նիկոլին՝ կոմանդույուշչի Հակոբյան Աննայի մարդուն, ամեն մարդկայինից զուրկ մի կենդանու:

Եվ իր պատասխանում ժողվարչապետը բացահայտեց իր գրանտակերական հակամարդկային, հակապետական և անբարոյական կերպարը: Պատկերացնու՞մ եք Գերմանիայի կանցլեր «Երշիկ» Շոլցը, որն այսօր զզվանք է առաջացնում բնակչության 80 տոկոսի մոտ, քանզի գերմանական ամենաապաշնորհ կանցլերն է և բոլոր կանցլերներից ամենաուժեղ ամերիկաստրուկը, իրեն քննադատող ու իրենից դժգոհ քաղաքացիներին ասի, թե բա՝ դժգոհ եք կառավարությունից, ուրեմն վերադարձրեք մեր վճարած աշխատավարձը:

Ինչպե՞ս դա կդիտվեր Գերմանիայի հանրությունում, ի՞նչ կպատահեր «Երշիկ» Շոլցին դրանից հետո: Դա իրոք ոչ մի բանականության մեջ չտեղավորվող բան է, չէ՞, անգամ հայերը կզարմանան, եթե անգամ նման բան լսեն Բայդեն Ջոյի շուրթերից, որը, ի դեպ, գլխից հիվանդ մարդ է:

Լա՛վ, բա եթե հայերը դեռ ունեն զարմանալու ունակություն, ինչու՞ չեն զարմանում իրենց ժողվարչապետի վրա, որը երեկ Մետաքսե Հակոբյանին ասաց հենց այդ բանը:

Մասնավորապես, ստոր անբարոյական արարածն ասաց.

«ԼՂ ԱԺ պատգամավորը, որ նոր հարց տվեց, իր աշխատավարձն ամբողջությամբ և, հետևաբար, իր խոհանոցի պարունակությունն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը: Վա՞տն է այդ կառավարությունը, վերադարձրեք, ասեք՝ մենք հրաժարվում ենք այդ միջոցներից, որովհետև մեր շահերը լավ չի պաշտպանում: Ի՞նչ են ուզում ասել, դա եմ ուզում հասկանալ»:

Սույն գեղացուն թվում է, թե ՀՀ բյուջեն իր հոր բոստանն է՝ ում ինչ ուզի կտա կամ չի տա, ընդ որում, եթե մեկին տվեց, ապա այդ մեկը պիտի առնվազն լոյալություն ցուցաբերի իր ստոր անձի հանդեպ:

Լա՛վ, բա սույն կենդանին իրավունք ունե՞ր պետական պաշտոն զբաղեցնել, սա իրավունք ունե՞ր կարևորագույն ազգային հարցեր լուծել, սա ընդհանրապես իրավունք ունի՞ շնչել ու արտաշնչել Հայաստանում, այն էլ՝ ազատության մեջ:

Սույն ստոր գեղցին այդ ամենի իրավունքը չուներ, իսկ նրան այդ իրավունքով լիազորող ժողովուրդն այսօր տարածքներ կորցնելու, վաղն էլ պետությունն ամբողջությամբ կորցնելու եզրին է:

Եվ այստեղից առաջարկ. վաղը Հայաստանի պատվին ինչ-որ մի տեղ անպայման հուշակոթող կտեղադրվի, որի վրա ցանկալի կլիներ տեսնել Սորոս Ջորջի ֆիզիոնոմիան ամերիկյան դրոշի ֆոնին և կարդալ այսպիսի տողեր, ասենք. «Բազկատաղանդ հայ ժողովրդի պետության հիշատակին, որը 30 տարի չդիմացավ անկախության բեռին, բազմավեկտոր դարձավ ու գրանտակեր բուծեց, արդյունքում պետությունը մահացավ: Հավերժ հիշատակ, ամեն»:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ